Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2002 թվականին՝

Սեպտեմբերի 12-ին

ՀՀ ՍԴ այցելեց Ն.Ս.Օ.ՏՏ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Կոնրադ Ռայզերի հետ։ Կարեւորվեց մեր օրերի հրամայականը հանդիսացող եւ իր նախադեպը չունեցող այդ սեմինարի մեծ նշանակությունը, որը եկեղեցու եւ պետության մերձեցման մի նոր քայլ է եւ իր նպաստը պիտի բերի քրիստոնեական հավատքն ու սերը իրավունքի հիմքում դնելու գործին։ Երկրորդ այցի նպատակն էր վերջնականապես հստսկեցնել կոնֆերանսի կազմակերպման մանրամասները, ինչպես նաեւ անդրադառնալ Հայաստանում քրիստոնեության՝ ուպես կրոն ընդունելու 1700-ամյակի միջոցառումներին առնչվող այլ հարցեր։

Հոկտեմբերի 14–ին

logoընդունեց Ֆրանսիայի հարավային շրջանի նոտարների պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում իր տարեկան կոնգրեսը մեր երկրում անցկացնելու կազմակերպական խնդիրներով։ Պարոն Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ մասնագետների այս խումբը 94 000 ԱՄՆ դոլարով իր մասնակցությունն է բերում Գյումրիի թիվ 32 դպրոցի կառուցման ծրագրին, լրացնելով, թե՝ այսքանը որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ։

Հուլիսի 24-ին

ՍԴ-ի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց մեկ ամսյա հյուրընկալությամբ Հայաստանում գտնվող սփյուռքահայ մի խումբ ուսուցիչների: Գ. Հարությունյանը համառոտ ակնարկով ներկայացրեց հայ իրականության օրենդրական ակունքները պատմեց ՀՀ ՍԴ-ի, աշխատանքների ու դերի մասին, համեմատական վերլուծությամբ ծանոթացրեց նաեւ աշխարհի սահմանադրական դատարանների գործունեությանն ու նրանց հետ ՀՀ ՍԴ-ի կապերին:

Սփյուռքահայ ուսուցիչներն եղան ՍԴ-ի նիստերի դահլիճում եւ խորհրդատվական սենյակում, հաճությամբ լուսանկարվեցին Գ. Հարությունյանի հետ:

Հուլիսի 18-ին

Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդի նախագահ, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար տիկին Լիդի Փոլֆերի ղեկավարած պատվիրակությանը։ Զրույցը հիմնականում ընթացավ Հայաստանում տարվող սահմանադրական բարեփոխումների, դրա հետ կապված հանրաքվեի անցկացման ժամկետների, այդ խնդրում ԵԽ վերաբերմունքի շուրջ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ արդյունավետ զրույցի համար, տիկին Փոլֆերը վկայեց, թե իրենց այցը որեւէ բան պարտադրել չի նշանակում, այլ՝ «Եկել ենք մտքեր կիսելու, եւ սա շատ օգտակար հանդիպում էր»։

Հուլիսի 10-ին

logoՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին։ Նրանք հանդիպեցին որպես հին ծանոթներ (աշխատասենյակում նրանց համատեղ լուսանկարն էր), եւ զրույցն էլ, կարծես թե, նրանց բազում անգամներ ունեցած հանդիպումներում արծարծված թեմաների շարունակությունն էր՝ սահմանադրական արդարադատության կայացումը, որն առանց ՀՀ Սահմանադրության բարեփոխումների անհնար է։ Պարոն Հարությունյանի համար շարունակում է մտահոգիչ մնալ նաեւ ՀՀ ՍԴ դիմող սուբյեկտների սահմանափակումը։

Երկուստեք իրենց մտահոգությունը հայտնեցին նաեւ ՀՀ դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության առիթով՝ գտնելով, որ այդ համակարգի համար պետք է լիակատար անկախություն ապահովել՝ «Եթե դատարանը մի բանից կախված պիտի լինի, ապա դա միայն օրենքն է»։

Հունիսի 26-ին՝

logoՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին։ Քննարկվեցին երկկողմ համագործակցության տարաբնույթ հարցեր եւ կարեւորվեց երկու երկրների դերը տարածաշրջանի ռազմավարական խնդիրների լուծման հարցում։

Ապրիլի 26-ին՝

logoՍԴ նախագահ Գ. Հարությունյանին այցելեցին Աթենքի Եվրոպական հասարակական իրավական կենտրոնի ներկայացուցիչներ տիկին Փիհի Պրոտոպսալտիսը եւ պարոն Պետեր Քոլը, որոնք համաշխարհային բանկի հովանավորությամբ ուսումնասիրում են Հայաստանում տարվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը։ Հյուրերի այցելությունը պայմանավորված էր Հայաստանում դատական համակարգի ձեւավորման ու արդարադատության իրականացման, մասնավորապես ավագ սերնդի եւ իրավական դաշտ նոր մուտք գործող մասնագետների՝ այդ աշխատանքներին հարմարվելու հետ կապված խնդիրների շուրջ պարոն Հարությունյանից բացատրություններ ստանալու ցանկությամբ։

Ապրիլի 23-ին

logoՍԴ նախագահ Գ. Հարությունյանին այցելեցին հայկական ժողովրդային շարժման Շվեդիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Հունաստանի «Հայաստան» կենտրոնի եւ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների հրավերով Հայաստանում գտնվող Նորվեգիայի, Շվեդիայի, Լիբանանի, Հարավսլավիայի, Բելգիայի, Հունաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների մի խումբ պատգամավորներ։

Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը մանրամասն պատմեց իր արդյունավետ գործունեությամբ միջազգային ճանաչում ձեռք բերած ՍԴ-ի աշխատանքների, ՍԴ դիմող սուբյեկտների եւ դիմելու կարգի, Հայաստանում սահմանադրական արդարադատություն ապահովելու գործում այս ինստիտուտի դերի ու նշանակության, առաջիկա աշնանը անցկացվելիք երեւանյան միջազգային ավանդական հերթական սեմինարի եւ այն նոր ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել Սահմանադրության գերակայությունը երկրում ապահովելու համար։

Ապրիլի 12-ին

logo դիվանագիտական աշխատանքն սկսելու առիթով ՍԴ նախագահ Գ. Հարությունյանին այցելեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Տյագլոն։

Պարոն Հարությունյանը շնորհավորեց դեսպանին, հույս հայտնեց, որ նախորդ դեսպանի հետ ունեցած հարաբերությունները կպահպանվեն, որոնց հիմքում Հայաստանի եւ Ուկրաինայի սահմանադրական դատարանների դրական փոխհարաբերություններն են։

Ապրիլի 12-ին

logoԳ. Հարությունյանին այցելեց Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անթանաս Վալիոնիսը, որն արդեն 6 ամիս է, ինչ նախագահում է ԵԽ նախարարների խորհուրդը եւ հասցրել է հիմնովին ծանոթանալ սահմանադրական արդարադատության ուղղությամբ Հայաստանում տարվող բարեփոխումներին։ Նա գոհունակությամբ նշեց, որ այդ գործընթացում զգալի ներդրում ունի Գ. Հարությունյանի ղեկավարած սահմանադրական իրավունքի կենտրոնը։ Այս կառույցի կազմակերպած տարաբնույթ միջոցառումների արդյունքում զգալիորեն դյուրացել է եվրոպական կառույցների հետ Հայաստանի աշխատելու գործընթացը։

Ապրիլի 10-ին

logoՀՀ-ում Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսին։ Հյուրին շնորհավորելով ՀՀ-ում դեսպան նշանակվելու առիթով, Գ. Հարությունյանը շեշտեց, որ շատ բարձր է գնահատում գերմանական իրավական դպրոցը՝ այն համարելով «ոսկերչական դպրոց»։ Նա պատմեց նախորդ դեսպանի հետ ունեցած հանդիպումների, ՀՀ եւ ԳԴՀ ՍԴ-ների փոխշահավետ կապերի մասին, որոնց արդյունքում նպաստավոր հարթության վրա են հայտնվել ինչպես երկու ինստիտուտների, այնպես էլ հայ-գերմանական միջպետական կապերը։

Մարտի 16-ին՝՝

logoԿիպրոսի խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուին։

ՀՀ ՍԴ նախագահը հյուրին ծանոթացրեց ՍԴ-ի գործունեությանը, քննարկվեցին փոխհամագործակցության խնդիրներ եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մարտի 15-ին

Արմավիրի շրջանի ուսուցիչներն այցելեցին սահմանադրական դատարան։ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը ծանոթացրեց դատարանի աշխատանքներին՝ ուսուցիչներին ուղեկցելով նիստերի սրահ, խորհրդատվական սենյակ, «Շահամիր եւ Հակոբ Շահամիրյաններ» սրահ։ Այստեղ էլ կայացավ ուսուցիչների հանդիպումը ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հետ։ Բազում հարցադրումներ խմբավորվեցին մեկ ընդհանուր թեմայի մեջ՝ ուսուցումն ինչպ՞ես կազմակերպել, որ աճող սերունդը կյանք մտնի ճիշտ արժեհամակարգով, իր իրավունքների եւ պարտականությունների ամբողջական ընբռնումով։ Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած մի շարք միջոցառումներ միտված են հենց այդ ծրագրի իրականացմանը։ Հարությունյանը կարեւորեց հատկապես ուսանողական կոնֆերանսները, «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական օլիմպիադան, հաղթողներից կազմավորվող աշակերտական խորհրդարանը, որի կայացումն արդեն փաստ է եւ լուրջ հայտ մեր պատգամավորների համար։ Դրանք կրթության եւ դաստիրակության ոլորտում անմիջականորեն դպրոցին աջակցող միջոցառումներ են։

Մարտի 14-ին

Արմավիրի շրջանի ուսուցիչներն այցելեցին Սահմանադրական դատարան: ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը ծանոթացրեց դատարանի աշխատանքներին՝ ուսուցիչներին հընթացս ուղեկցելով նիստերի սրահ, խորհրդատվական սենյակ, «Շահամիր եւ Հակոբ Շահամիրյաններ» սրահ: Այստեղ էլ կայացավ ուսուցիչների հանդիպումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Բազում հարցադրումներ փաստորեն խմբավորվեցին մեկ ընդհանուր թեմայի մեջ՝ ուսուցումն ինչպե՞ս կազմակերպել, որ աճող սերունդը կյանք մտնի ճիշտ արժեհամակարգով, իր իրավունքների եւ պարտականությունների ամբողջական ըմբռնումով: Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած մի շարք միջոցառումներ միտված են հենց այդ ծրագրի իրականացմանը: Հարությունյանը կարեւորեց հատկապես ուսանողական կոնֆերանսները, «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական օլիմպիադան, հաղթողներից կազմավորվող աշակերտական խորհրդարանը, որի կայացումն արդեն փաստ է եւ լուրջ հայտ մեր պատգամավորների համար: Դրանք կրթության եւ դաստիարակության ոլորտում անմիջականորեն դպրոցին աջակցող միջոցառումներ են:

Անհրաժեշտ մանրամասներով ներկայացնելով այս ամենը՝ պարոն Հարությունյանն առանձնակի շեշտեց.

-Մարդու իրավունքները բարձրագույն արժեք են: Սա պիտի չափանիշ ընդունել մարդու իրավունքները գնահատելիս, դրանց մասին խոսելիս, դրանք աշակերտներին ներկայացնելիս: Միշտ պետք է նկատի ունենալ այն իրողությունը, որ մարդու իրավունքներով են պայմանավորված հասարակական հարաբերությունները: Այսօրինակ խնդիրների լուծման բանալին առաջին հերթին դպրոցում է, եւ շատ կարեւոր է ուսուցիչների դերը:

Ուսուցիչներին հետաքրքրող շատ թեմաներ կային: Ի մասնավորի՝ այն պայմանները, որոնք թելադրվում են մեր երկրի՝ Եվրախորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո: «Մարդու իրավունքներ» դասավանդող ուսուցիչներն անշուշտ պետք է լավ իմանանան, թե այս կարգավիճակում ի՞նչ չափով կպահպանվեն ազգային արժեքները, ինչքանո՞վ հաշվի կառնվեն ազգային առանձնահատկությունները, ի՞նչ հիմունքներով եւ ի՞նչ ճանապարհով մեր քաղաքացին կարող է դիմել Եվրոպական դատարան:

Այս եւ շատ այլ հարցերի սպառիչ պատասխաններով եւ բուհերի ուանողների համար Գ. Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական վերահսկողություն» գիրքը նվեր ստացած՝ ուսուցիչները շնորհակալությամբ հեռացան Սահմանադրական դատարանից:

Մարտի 14-ին

logoՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան (նստավայրը՝ Հելսինկի) Միմո Լահելմային։ Գ. Հարությունյանն որպես ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների աշխատանքները համակարգող՝ ներկայացրեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների ընթացքը, այնուհետեւ ՀՀ ՍԴ-ի գործունեությունը եւ հիմնախնդիրները։

Մարտի 14-ին

logoԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյին։ Սա վերջինիս պաշտոնական առաջին այցն էր ՍԴ եւ ուներ ճանաչողական բնույթ: Գ. Հարությունյանը դեսպանին ծանոթացրեց ՍԴ-ի աշխատանքներին, ՀՀ-ում գործող դատական համակարգին, սահմանադրական արդարադատության հաստատմանը եւ, ելնելով միջազգային փորձի առանձնահատկություններից, ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մեր մոտեցումները:

Քննարկվեցին նաեւ ՀՀ դատական համակարգի բարեփոխումների ոլորտում երկու կողմերի համագործակցությանն առընչվող հարցեր:

Փետրվարի 28-ին

logoլիազորությունների ավարտի կապակցությամբ քաղաքավարական այցով ՍԴ նախագահ Գ. Հարությունյանին հանդիպեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Համեդ Հասանը:

Գ. Հարությունյանը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը, հատկապես կարեւորեց Սիրիայի բարի վերաբերմունքը հանդեպ հայ ժողովուրդը՝ առանձնապես վկայելով եղեռնից մազապուրծ հայերին ապաստան տալու փաստը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց այս ընդունելության եւ անցած տարիների բազում հանդիպումների համար, որոնք իրենց նպաստն են բերել հայ-սիրիական համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:

Փետրվարի 28-ին

logoՀայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Չժու Չժաոշունը քաղաքավարական այցով հանդիպեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հետ:

-Այս 3,5 տարիներին,- ասաց պարոն Չժաոշունը,- մենք լավ ընկերներ մնացինք. մեր բազմաթիվ հանդիպումները ես միշտ դիտել եմ որպես Ձեր կողմից ցուցաբերվող աջակցություն՝ ի շահ մեր երկու երկրների համագործակցության:

Շնորհակալություն հայտնելով այցի եւ բարի խոսքերի համար, պարոն Հարությունյանն ասաց.

-Ձեր երկիրը, Ձեր ջանքերով, շատ բան արեց, որ անցումային շրջանը մենք ինչ-որ չափով թեթեւ անցնենք: Այս 3,5 տարիներին Դուք լավ կառույց ձեւավորեցիք՝ Ձեզ փոխարինողի համար լավ հիմքեր ստեղծելով:

Փետրվարի 14-ին

«Խղճի կոչ» կազմակերպության պատվիրակությանը Րաբի Արթո Շնայրեի գլխավորությամբ։ Հյուրի խնդրանքով Գ. Հարությունը ներկայացրեց ՀՀ ՍԴ գործունեությունը, անդրադարձավ հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումներին։

Հունվարի 30-ին

logoՀՀ-ում Եվրախորհրդի ներկայացուցիչ Նատալյա Բուտովային։ Վերջինս հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատում Գ. Հարությունյանի գործունեությունը որպես հանձնաժողովի անդամ, փոխանցեց Վենետիկի հանձնաժողովի ցանկությունը՝ այս տարի եւս շարունակել համագործակցությունը։

Հունվարի 29-ին՝

logoԳ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունիին։

Շնորհավորելով նշանակման առիթով, պարոն Հարությունյանը դեսպանին ընդհանուր գծերով ծանոթացրեց ՍԴ-ի գործունեությանը, պատմեց ինստիտուտի միջազգային ճանաչման, այլ երկրների համանման կառույցների՝ ի մասնավորի ֆրանսիայում գործող երկու կենտրոնների հետ համագործակցության մասին, ներկայացրեց «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» տարեգիրքը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով հրատարակելու նախաձեռնությունը, որը լայն արձագանք է գտել արտերկրում:

Պարոն դեսպանը շնորհակալ եղավ ընդունելության համար, հույս հայտնեց, որ հետայսու նման հանդիպումների շատ առիթներ կլինեն:


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]