Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2003 թվականին՝

Նոյեմբերի 11-ին

logoԳ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նոր ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին։

Պարոն Պրյախինը, որ արդեն հասցրել էր ծանոթանալ ՀՀ ՍԴ-ի եւ Սահմանադրական իրավունքի կենտրոնի գործունեությանը, ասաց.

-Ես ուրախությամբ եմ Ձեզ փոխանցում, որ ԵԱԽ-ն բարձր է գնահատում երկրում սահմանադրական արդարադատության ապահովմանը միտված Ձեր գործունեությունը, որի վկայություններից են ՍԴ-ի միջազգային ճանաչումը, ի մասնավորի՝ ապրիլի 16-ի որոշումը, որը երկրում կայունության պահպանման երաշխիք դարձավ։

Դեսպանը գոհունակություն հայտնեց, որ երկուստեք ցանկություն կա երեւանյան գրասենակի հետ ՍԴ-ի համագործակցությունը նույն արդյունավետությամբ շարունակելու համար։

Պարոն Հարությունյանը հյուրին պատմեց Եվրոպայի Սահմանադրության՝ իր կողմից կատարված ուսումնասիրության եւ վերջինիս դրույթներին Հայաստանի բնակչությանը հնարավորինս ծանոթացնելու անհրաժեշության ու միջոցների մասին, ներկայացրեց հոկտեմբերին կայացած երեւանյան միջազգային 8-րդ համաժողովի անցկացման եւ ունեցած բարձր արձագանքների մասին։

Խոսք եղավ ՀՀ ընտրական օրենսգրքի կատարելագործման մասին՝ այդ ընթացքում պարտադիր համարելով նախորդ ընտրություններում նկատված թերացումների շտկումները։

Հոկտեմբերի 22-ին

logoԳ. Հարությունյանն ընդունեց Ամերիկայի Հայկական համագումարի տնօրենների պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին տնօրենների խորհրդի նախագահ Փիթեր Ոսպիկյանը, փոխնախագահ Անտոնի Պարսամյանը եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

Պարոն Հովնանյանը ՍԴ նախագահին տեղեկացրեց պատվիրակության Հայաստանում գտնվելու նպատակները՝ հայրենիքում քննարկել իրենց նոր ծրագրերը, Հայսատանի եւ ԼՂՀ-ի հետ կապված ներկայիս զարգացումները, մշակել առաջիկա անելիքները։

Պարոն Հարությունյանը, որ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ պարբերաբար առնչվել է համագումարի գործունեությանը, ծանոթ է նրա ծրագրերին, հյուրերին պատմեց նորերս Նիկոզիա կատարած իր ուղեւորության մասին, ուր մասնակցում էր «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության 13-րդ նախապատրաստական կոնֆերանսին։ Նա ուրախությամբ շեշտեց, որ կոնֆերանսի կողմից ընդունվել է եւ 2005 թվականին գումարվելիք կոնգրեսում քննության կդրվի իր ներկայացրած՝ «Մարդու իրավունքների սահմանափակման գնահատման չափանիշները սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեման։ Եվ դա այն դեպքում, երբ թեմաները հիմնականում առաջադրվել են եվրոպական ավանդական մասնակից երկրների՝ Գերմանիան, Ֆրանսիայի, Իսպանիան, Իտալիան կողմից։ Քվեարկությամբ եւ մասնակիցների 2/3-ի ձայնով ընտրվող թեմաների մեջ ՀՀ ՍԴ-ի կողմից վերը նշված թեման ընդունվեց որպես ամենաարդիական ու հրատապ քննության առնելի։

Հոկտեմբերի 4-ին Համագործակցության համաձայնագիր

Համագործակցության համաձայնագիր ռուսերեն եւ անգլերեն

Սեպտեմբերի 10-ին

logoԳ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բելոռուսի Հանրապետության դեսպան տիկին Մարիա Դոլգոպոլովային։

Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ներկայացրեց ՍԴ գործունեությունը, ծանոթացրեց նրա միջազգային կապերին, տեղեկացրեց առաջիկա հոկտեմբերի սկզբին կայանալիք երեւանյան հերթական 8-րդ միջազգային ավանդական խորհրդաժողովի մասին, որին շտապես մասնակցում է Բելոռուսի ՍԴ-ի պատվիրակությունը։ Պարոն Հարությունյանը կարեւորեց նշյալ սեմինարում քննարկվելիք թեման՝ «Մարդու իրավունքների սահմանափակումների գնահատման հիմնական չափանիշները սահմանադրական արդարադատության պրակտիկայում»։ Խոսակցություն գնաց նախորդ դեսպանի օրոք երկու երկրների միջեւ հաստասված կապերի էլ ավելի ընդլայնման ու ամրապնդման մասին։

Հուլիսի 21-ին

logo երկրորդ այցով Գ. Հարությունյանի հետ հանդիպեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհայի եւ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ջիովանի Կեսլերի գլխավորած պատվիրակությունը։

-Ուրախ եմ, որ մեր երկիրը հետաքրքրում է ձեզ՝ մենք ԵԱՀԿ-ի կառույցների հետ միշտ համագործակցել ենք։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը ցանկություն հայտնեցին մանրամասն տեղեկություններ ստանալ ՍԴ-ի գործունեության, նրա միջազգային կապերի, Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին։

Սպառիչ տեղեկություններից զատ հյուրերը ստացան միջազգային իրավական դաշտում այլեւս ճանաչում ստացած օրինակներ «Ալմանախ» քառալեզու ամենամյա պարբերականից, որին հեղինակում են երկու տասնյակից ավել երկրների հայտնի իրավագետներ, սահմանադրագետներ։

Հյուրերն իրենց հերթին պատմեցին դիտորդական առաքելության իրենց աշխատանքից, մտահոգություն հայտնեցին խորհրդարանական ընտրություններում նկատված թերությունների համար։ Կարեւորվեց քաղաքական ու քրեական խնդիրները իրավական հարթության վրա բերելու ՍԴ-ի ջանքերը, որոնցից լավագույն օրինակը ապրիլի 16-ի ՍԴ որոշումն էր։

Հուլիսի 8-ին

logo Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհայի եւ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ջիովանի Կեսլերի գլխավորած պատվիրակությանը։

Պարոն Հարությունյանը հյուրերին համառոտ ներկայացրեց ՍԴ-ի գործունեությանը, ՀՀ-ում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ՍԴ-ում քննարկված գործերին ու կայացրած որոշումներին, մանրամասնեց 6-րդ արձանագրության քննարկումը՝ շեշտելով, թե. «Մենք ԱԺ-ի համար դրա վավերացման ճանապարհը բացեցինք»։

Հյորերը ներկայացրին միացյալ առաքելության նպատակը, այն է՝ աջակցել ընտրությունների հետ կապված օրենսդրական բարեփոխումների գործին՝ հետայսու էլ շարունակելով հետաքրքրվել Հայաստանում տարվող այդ գործընթացով։

Հուլիսի 4-ին

logo Գ. Հարությունյանը հյուրընկալեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գերագույն ֆեդերալ դատարանի դատավորների եւ դատախազների միության նախաձեռնությամբ եւ Հայաստանի իրավաբանների միության ու փաստաբանների միջազգային միության աջակցությամբ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Հայաստանում անցկացված միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին։ Հյուրերի կազմում էին եվրոպական տարբեր երկրների սահմանադրական դատարանների, Գերագույն դատարանների նախագահներ, հայտնի իրավաբաններ։

Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ո°չ միայն ՍԴ գործունեությանը, այլեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրա նախապատրաստման ու հանրաքվեի հետ կապված մի շարք հարցերի։ «Շահամիրյան» սրահում, էկրանավորված տեսաշարով ու հանգամանալից բացատրություններով ներկայացրեց Հայաստանում սահմանադրական զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները, որոնց շուրջ քննարկում եւ աշխույժ երկխոսություն ծավալվեց։ Կրկին արծարծվեց «Միջազգային իրավունքի դերը սահմանադրական արդարադատության բնագավառում» արդիական թեման, որով հիշյալ կոնֆերանսի առաջին նիստում ելույթ էր ունեցել Գ. Հարությունյանը։

Հունիսի 28-ին

logoԳ. Հարությունյանն ընդունեց Դանիայի Թագավորության խորհրդարանական օմբուդսմեն Հանս Գամելթոֆթ-Հանսենին։

Հյուրը ներողություն հայցեց, որ ՍԴ-ի համար աշխատանքներով ծանրաբեռ շրջանում է այցելում (ՍԴ-ն Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող բազմաթիվ դիմումներ էր ստացել)։

Խոսակցությունն ընթացավ ՀՀ-ում օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ, շեշտվեց դրա կարեւորությունը։ Մտահոգություն հայտնվեց, որ ինչ-որ չափով ազդում է այդ ինստիտուտն առավել դեմոկրատական հիմունքներով ձեւավորելուն։ Բանն այն է, որ ՀՀ-ում գործող Սահմանադրության համաձայն օմբուդսմենին նշանակելու է երկրի նախագահը։ Սահմանադրական բարեփոխումների կասեցումն ազդում է նաեւ այն բանին, որ փաստորեն օմբուդսմենն անգամ չի կարող դիմել ՀՀ ՍԴ, էլ չենք ասում, որ ՍԴ դիմող սուբյեկտները, ի տարբերություն ՍԴ ունեցող մոտ 100 երկրի, չափից ավելի փոքր թիվ են կազմում։

-Ես ուսումնասիրել եմ օմբուդսմենի ինստիտուտի գործունեությունը տարբեր երկրներում,- ասաց Գ. Հարությունյանը,- չկա մի երկիր, ուր օմբուդսմենը չի կարող դիմել ՍԴ։ Եթե մեր երկրում օմբուդսմենը չի կարող դիմել մեզ, քաղաքացին չի կարող դիմել եւ այլն, այդ դեպքում ինչպե՞ս ենք պահպանելու սահմանադրական նորմը։

Հրաժեշտին պարոն Հ. Գամելթոֆթ-Հանսենն ուրախությամբ շեշտեց, որ Գ. Հարությունյանի իրավական գործունեությանը ծանոթ է նրա հեղինակած «Սահմանադրական արդարադատությունը եւ դրա զարգացումը ժամանանակակից աշխարհում» (համեմատական վերլուծություն) գրքից եւ հիմա ուրախ է, որ այս հանդիպումով շատ ավելի ընդհանրացան իր պատկերացումները թե° ՍԴ-ի եւ թե° իրավագետ Գ. Հարությունյանի մասին՝ իր խոսքը եզրափակելով՝ «Ինձ համար գնահատելի է Ձեր վերաբերմունքը դեպի օրենքը»։

Մայիսի 30-ին

logo երկրորդ այցով ՍԴ նախագահ Գ. Հարությունյանին հյուրընկալվեց ԵԱՀԿ/ԺՀԳՄԻ ՀՀ խորհրդարանական ընտրությունների առաքելության դեսպան Ռոբերտ Բարրին։

-Վախենում եմ, թե շատ գործեր բերվեն Ձեզ մոտ,- ասաց Բարրին,- ոչ լավատեսական տրամադրությամբ շարունակելով, թե՝ «Քվեաթերթիկները հաշվելու ընթացքում մեծաքանակ խախտումներ ենք նկատել, ցուցակը տրամադրել ենք ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ԿԸՀ-ին, հորդորել ենք, որ հանձնեն նաեւ ՀՀ նախագահին»։

Խոսակցություն գնաց նաեւ հանրաքվեի շուրջ՝ երկուստեք ափսոսանք արտահայտելով, որ սահմանադրական բարեփոխումները հետաձգվում են։

Մայիսի 24-ին

logoՍԴ նախագահ Գ. Հարությունյանին այցելեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովանի Քեսլերը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղե կավար, դեսպան Ռոբերտ Բարրիին, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը։ Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ ՍԴ ապրիլի 16-ի որոշումից հետո ՀՀ ԿԸՀ-ն մի շարք որոշումներ է ընդունել, մասնավորապես հստակեցվել է բողոքարկման կարգը եւ հույս հայտնեց, որ եթե դրանք կիրառվեն, ապա վստահությունը խորհրդարանական ընտրություններին ավելի կայուն կլինի։

-Մեր գերխնդիրն է,- վերջում ասաց Գ. Հարությունյանը,- որ բոլոր վեճերն իրենց լուծումները գտնեն իրավական ճանապարհով՝ հյուրերին բարեմաղթելով տեսնել արդար ընտրություններ։

Մայիսի 7-ին

logoՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀԳՄԻ Խորհրդարանական ընտրությունների առաքելության դեսպան Ռոբերտ Բարրիին։

Պարոն Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց ՍԴ-ի կայացրած ապրիլի 16-ի որոշումից, պատմեց Վենետիկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի, ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների իրավունքների պաշտպանության հարցերի մասին։ Այդ հարցերի անորոշությունից եւ այդ բնագավառում շատ խնդիրների չլուծված լինելուց է, որ ընտրությունների արդյունքների վիճարկողները ՍԴ են դիմում այն փաստերով, որոնք ընդհանուր իրավասության դատարանների քննության առնելու փաստեր են։ Երկուստեք կարծիք հայտնեցին, որ ՀՀ ընտրական օրենսգիրքն ընդհանրապես եւ մասնավորաբար դիմում-բողոքների քննարկման կարգը լուրջ կարգավորման կարիք ունեն։

Մայիսի 2-ին

logoՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյին։

-Մեր այցելության հիմնական առիթը,- ասաց դեսպանը,- ՍԴ ապրիլի 16-ի որոշման շուրջ Ձեր մեկնաբանություններին ծանոթանալն է։

Պարոն Հարությունյանը սպառիչ տեղեկություններ տվեց դեսպանին, պատասխանեց նրա բազմաթիվ հարցերին։

Մարտի 23-ին՝

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Ռասել Ջոնսթոնին՝ վերջինիս խնդրանքով։ Հյուրն իր մտահոգությունները հայտնեց դիտորդական առաքելության կարծիքի առնչությամբ ՀՀ իշխանությունների ունեցած բացասական վերաբերմունքի մասին։ Զրույցը հիմնականում շարունակվեց ՀՀ նախագահական ընտրություններում տեղ գտած թերացումները վերացնելու միջոցներ գտնելու մասին, այն հաշվով, որ դրանք իրենց ազդեցությունները չթողնեն ԱԺ ընտրությունների վրա։

Մարտի 21-ին՝

logoՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյին։

-Գիտեմ, որ Ձեզ համար ծանր շրջան է,-ասաց դեսպանը,-(նկատի ուներ մարտի 17-ին ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմից ՀՀ նախագահի 2003 թվականի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ սահմանադրական դատարանի ստացած դիմումը),- բայց կուզենայի որոշ տեղեկություններ իմանալ։

Պարոն Հարությունյանը դեսպանին մտահոգություն հայտնեց, որ ընտրական օրենսգրքում տեղ գտած բազում անհարթություններ այնպիսի խառնաշփոթ են ստեղծել, որ շատ դժվար է այս փակուղուց դուրս գալը։ Դիտորդների ներկայացրած փաստերի հիմքով դեսպանի կողմից մատնանշած ընտրախախտումների վերաբերյալ ՍԴ նախագահն ասաց. «Ես համոզված եմ, որ եթե ժամանակին ճիշտ հսկողություն լիներ, եթե վստահված անձինք իրենց իրավունքները կարողանային պաշտպանել, այսչափ խախտումներ չէին լինի»։

Խոսակցություն գնաց նաեւ ԿԸՀ-ի կողմից ԸՕ-ի հոդվածներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու, օրենսդրական հիմքերի ստեղծման եւ շատ այլ խնդիրների շուրջ, որոնց լուծումը ընտրությունների ճիշտ կազմակերպման երաշխիք կդառնա։

Փետրվարի 28-ին

logo ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը հանդիպեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ՝ ծանոթանալու ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներով ստացած դատական վեճի՝ ՍԴ-ում գործի ուսումնասիրման, նախապատրաստման եւ քննության կարգին։

Հունվարի 16-ին

logoԳ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի ժամանակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսիին։


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]