Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

 

28 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ

word  

24 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

23 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

15 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ

word  

10 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

9 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ, Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ
Կ. ՌՈՒԲԻՆՅԱՆԻ, Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

4 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ, ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ, ՎԹԱՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ /ՆԱՏՕ/ ՀԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ /ՆԱՏՕ/ ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

1 դեկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ

word  

26 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

««ԳԼՈՒՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 63 ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

word  

24 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. նոյեմբերի 24-ի դրությամբ

word  

19 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
3(52) 2009

pdf
 

18 նոյեմբերի 2009թ.

Սահմանադրական արդարադատության բանբեր
N 2(44) 2009
[ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներով]

pdf  

18 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. նոյեմբերի 17-ի դրությամբ

word  

16 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. նոյեմբերի 16-ի դրությամբ

word  

11 նոյեմբերի 2009թ.

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԴ-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը նոյեմբերի 11-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին։ Նորանշանակ դեսպանի այցը ճանաչողական էր, եւ զրույցը հիմնականում ընթացավ երկու երկրների եւ, ի մասնավորի՝ ՀՀ եւ Գերմանիայի սահմանադրական դատարանների միջեւ հաստատված կապերի էլ ավելի ամրապնդման ու համագործակցության խորացման շուրջ։ Փաստվեց, որ երկու երկրների ՍԴ-ների համագործակցության արդյունքում լուրջ քայլեր են արվել ներքին հավասարակշռված իրավական համակարգի կատարելագործման ճանապարհին, առանց որի հնարավոր չէ երկրում քաղաքացիական հասարակություն ձեւավորել։ Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առաջիկա համատեղ գործունեության ծրագիր մշակել։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

   

10 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. նոյեմբերի 10-ի դրությամբ

word  

9 նոյեմբերի 2009թ.

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԴ-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին։
Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց սահմանադրական բարեփոխումներից հետո ՍԴ-ում անհատական դիմումների հիման վրա քննարկված գործերին, որոնք նկատելիորեն գերակշռող են, եւ որոնց քննության արդյունքում ՀՀ տասնյակից ավել օրենքներ ճանաչվել են հակասահմանադրական։
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, ի մասնավորի՝ Վենետիկի Հանձնաժողովի եւ Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ ավանդաբար անցկացվող երեւանյան միջազգային խորհրդաժողովներին։
Քննարկվեցի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

   

5 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՍՊՈՐՏՈՒՄ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱ ՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

5 նոյեմբերի 2009թ.

ՄԵԾԱՐԱՆՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի կոլեկտիվը հաճելի անակնկալ էր պատրաստել մեծանուն դերասան Սոս Սարգսյանի համար՝ նրա ծննդյան 80-ամյակի առիթով հյուրընկալելով իր հարկի տակ։ Դա վարպետին շնորհավորելու, թատրոնում ու կինոյում նրա մարմնավորած դերերի արժեւորման, նրան՝ որպես մշակույթի մեծ գործչի, ժողովրդի ճանաչումն ու սերը վայելող արտիստի մեծարման ցերեկույթ էր, նրա հետ անմիջական շփումի ու երկխոսության բացառիկ հնարավորություն։
Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը կոլեկտիվի անունից ողջունեց հոբելյարին.
-Մենք հպարտ ենք, որ Սոս Սարգսյանի ժամանակակիցն ենք, տաղանդաշատ մի դերասան, ով մեծ հետք է թողել իր բարձրարժեք արվեստով, դերասանական իր հրաշալի խաղով, մարդկային իր կերպարով։ Նա իր ժամանակի մեջ երեւույթ է, լեգենդ, եւ մենք հպարտ ենք, որ նրա ժամանակիցն ենք ու այսօր այս գեղեցիկ հնարավորությունն է մեզ ընձեռվել՝ անձամբ շփվելու Սոս Սարգսյան երեւույթի հետ։ Այս զգացողությունն անձամբ իմ կյանքում շատ հետաքրքիր վերափոխումներ է ապրել։ Դեռ իմ դպրոցական տարիներից հափշտակվել եմ նրա խաղացած դերերով, հետո Սունդուկյանի անվան թատրոնում նրա կատարմամբ բոլոր ներկայացումների հանդիսատեսն էի, հաճախ նաեւ կրկնակի դիտողը։ Այսօր ես շատ ուրախ ու հպարտ եմ, հանձին մեծանուն դերասանի՝ ունեմ նաեւ Սոս Սարգսյան բարեկամ, մտերիմ ընկեր, ում ես գնահատում եմ ոչ միայն մեր իրականության մեջ իր ներդրած ավանդով, այլեւ նրա այն մեծ առաքելությամբ, որ կարողանում է սերունդներին փոխանցել իր մեջ խտացրած մեր ազգային ինքնության որակները։ Այս շնորհի տեր անհատականություններն են իրենց մնայուն գործերով պատմություն ստեղծում, իրենց ապրածով ապրեցնում մեզ բոլորիս, նրանց միջոցով է ապահովվում դարերի կապը։
Խոսք ասաց նաեւ ՍԴ փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը.
«Տարիներ անց ես հպարտությամբ պիտի վկայեմ, որ հանդիպել, զրուցել եմ տաղանդավոր դերասան Սոս Սարգսյանի հետ։ Նման հանդիպումները մշտահմա հիշողություն են մնում եւ հպարտություն են մեզ համար»։
Երկու հաճելի անակնկալ էր սպասվում Սոս Սարգսյանին. նրան հանձնվեց ՍԴ բոլոր դատավորների ստորագրությամբ ուղերձը եւ կոլեկտիվի նվերը՝ փայտե ձեռակերտ սափորը։
Ուղերձում մասնավորապես ասված էր.
«Մեծահարգ պարոն Սարգսյան, սիրելի բարեկամ, ծննդյանդ 80-ամյակի հաճելի առիթով ընդունիր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամների ու ողջ կոլեկտիվի ջերմ շնորհավորանքները։ Ուսերիդ առած վաստակի ծիրանին միայն քեզ չէ, որ զարդարում է։ Այն սերունդների հպարտության ու ազգային արժանապատվության խորհուրդ է դարձել։
Ժողովուրդների պատմության մեջ միայն եզակիներին է հաջողվում խտացնել ինքնության մնայուն որակները ու կամրջել անցյալը, ներկան ու ապագան։ Նրանք սովորական մահկանացուներ չեն։ Բոլորի մեջ ու բոլորի կողքին Ձեզ նմաններին Աստված սովորական բեմ չի պարգեւում։ Ձեր դերն ու դերակատարությունն ուրիշ է։ Դուք ժամանակի ոգին եք, բյուրեղացված զուլալ արժեքների մարմնավորողն ու պահա-պանը։ Ձեր գերագույն դերն առաքյալի ծանր խաչն անտրտունջ կրելն է։ Այն Դուք տանում եք արժանապատիվ հպարտությամբ, պատվախնդրությամբ, պատմության առջեւ Մեծի ու Եզակիի պատասխանատվության խոր զգացումով։
Մենք հպարտ ենք Սոս Սարգսյան երեւույթով։ Հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք։ Հպարտ ենք, որ մեր ինքնության արժեքների բարակած թելը Ձեր ձեռքում երբեք չի կտրվի ու ապահով կժառանգվի սերունդներին։
Ձեր մարմնավորած դերերից շատերն ազգի պատմությամբ, ազգի ճակատագրով մտահոգ, ազգի ծանրությունն իրենց ուսերին առած կերպարներ են, ու տարիների ընթացքում Դուք պարզապես չխաղացիք այդ դերերը, Դուք ապրեցիք Ձեր կյանքի դերով, ապրեցիք Ձեր կերպարներին համահունչ։
Նժդեհի այն ձեւակերպումը, թե՝ «Յուրաքանչյուր ժողովրդի դարբինը նրա մտավորականությունն է», այնքա¯ն պատշաճ է Ձեր պարագայում։
Նահապետ կոչվելու իրավունքը չի շնորհվում, այն պետք է վաստակել։ Այդ վաստակը Ձեզանով մարմնավորվեց ու դարձավ բոլորիս հպարտությունը։
Ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ բեղմնավոր գործունեություն Ձեզ, մեր լավ բարեկամ»։
Սոս Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնեց հանդիպման, ջերմ խոսքերի ու վերաբերմունքի համար։ «Ուրախ եմ, որ ձեզ հետ եմ, ինձ շատ լավ եմ զգում։ Այս հանդիպումն այն փաստի վկայությունն է, որ մեր հասարակությունն իր հետաքրքրությունը չի կորցրել մեր մշակույթի հանդեպ»։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3

 

   

4 նոյեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. նոյեմբերի 4-ի դրությամբ

word  

28 հոկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

28 հոկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ

word  

26 հոկտեմբերի 2009թ.

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ GTZ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ

Հոկտեմբերի 22-23-ը ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակազմի համար անցկացվեց «Անհատական դիմումի ընթացակարգի կատարելագործումը ՀՀ գործող Սահմանադրության շրջանակներում» խորագրով  ՀՀ ՍԴ-ի եւ GTZ-ի համատեղ V սեմինարը՝ մասնակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի գիտական աշխատող, իրավագիտության դոկտոր Ռոբերտո Բառտոնեի։ 1969 թվականից սկսած Գերմանիայի սահմանադրական դատարանն այս ոլորտում մեծ փորձ է կուտակել, եւ պարոն Բառտոնեն, ՀՀ ՍԴ դատավորներն ու աշխատակազմը քննարկումներն անցկացրին գերմանացիների փորձի եւ ՀՀ ՍԴ գործառույթների շուրջ։
Երկօրյա նիստերի ընթացքում քննարկվեցին «Սահմանադրական դատարանի որոշմամբ վնասի հատուցման՝ դիմումատուի իրավունքի ճանաչումը եւ վնասի հաշվարկումը», «Սահմանադրական դատարանը որպես «կատարողական վարույթի տեր». կատարողական մարմինների մատնանշման եւ դրանց կոնկրետ իրավունքների սահմանման հնարավորությունները». «Վերջնական դատական ակտի վերանայումը կիրառված իրավադրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանելու դեպքում՝ իրավակիրառման ժամանակ հիմնական իրավունքների խախտումը ճանաչելու հիմքով» թեմաները։ Յուրաքանչյուր թեմայի շորջ զեկուցումները եզրափակվում էին հարց ու պատասխաններով, պարզաբանումներով։
Ողջույնի խոսքերով հանդես եկան՝ Գագիկ Հարությունյանը (ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր), Գրիգոր Մուրադյանը (ՀՀ-ում GTZ-ի ներկայացուցիչ, իրավաբան), Ռոբերտո Բառտոնեն (Գերմանիայի Սահմանադրական դատարանի գիտաշխատող, իրավագիտության դոկտոր)։
Նիստերը վարում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։
Սեմինարի ընդհանուր թեման այսօրվա համար շատ արդիական է, եւ վերջին տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումների հիման վրա գործերի քննության արդյունքում 20-ից ավել օրենքներ հակասահմանադրական ճանաչելու փաստը արդի իրավական համակարգի վրա ՀՀ ՍԴ-ի ունեցած ակտիվ ներգործության ու նաեւ այն բանի վկայությունն է, որ օրենսդրական ու համակարգային բարեփոխումներն այլեւս հրատապ լուծում պահանջող խնդիրներ են։ Պատահական չէ, որ Վենետիկի Հանձնաժողովն էլ առանձնակի ուշադրություն է դարձնում այս հարցերին՝ եվրոպական զարգացումների ընդհանուր չափորոշիչները հստակեցնելու նպատակով տարեվերջին ծրագրելով քննարկումներ անցկացնել անհատական դիմումների հետ կապված թեմայով։ Համակարգային այդ բարեփոխումներին ՀՀ ՍԴ-ի ակտիվ ներգործության վկայություն կդառնա նաեւ եկող տարվա հոկտեմբերի վերջին տասնօրյակում Երեւանում ՀՀ ՍԴ-ի կողմից կազմակերպվելիք միջազգային խոշոր ֆորումը՝ մասնակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, Վենետիկի Հանձնաժողովի, GTZ-ի եւ անհատական դիմումների քննության խնդրով շահագրգիռ այլ կազմակերպությունների։
Իր բացման խոսքում ներկայացնելով այս ամենը, Գ. Հարությունյանը հավելեց, թե համակարգը մեզանում մի շարք փոփոխություններով զարգացնելու լուրջ հնարավորություններ կան, սակայն, դեռ մտահոգիչ է մնում սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ իրացման խնդիրը, որը պայմանավորված է նաեւ նոր հանգամանքների ինստիտուտի գործունեությամբ։ ՍԴ-ն արդեն մեկ անգամ իր որոշումով ամբողջությամբ հակասահնադրական ճանաչեց այդ ինստիտուտը, եւ ՀՀ ԱԺ-ն այդ առնչությամբ օրենսդրական էական փոփոխություններ կատարեց։ Այսուհանդերձ, ինստիտուտը շարունակում է անարդյունավետ գործել հատկապես դիմող քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով, որի հետեւանքով էլ սահմանադրական դատարանում ստացվող անհատական դիմումները գերակշող են դառնում՝ օրենքների սահմանադրականության հարցերի քննությունը մոտ 99 տոկոսով այսօր իրականացվում է անհատական դիմումների հիման վրա։ Եվ առաջանում է մեկ այլ լուրջ խնդիր՝ անհասկանալի է, օրինակ, թե ինչու՞ կոնվենցիոն իրավունքների խախտումներն ունեն փոխհատուցման հետեւանքներ, իսկ սահմանադրական իրավունքի խախտումը նման հնարավորություն չի ընձեռում։
Երկօրյա համատեղ սեմինարը նոր փորձի յուրացման, անհատական դիմումների ինստիտուտի գործունակությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիներ գտնելու միջոց էր, մտքերի փոխանակությամբ, թեմայի խորը վերլուծությամբ ու քննարկումներով նոր առաջարկություններ մշակելու լավ հնարավորություն։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

   

21 հոկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

15 հոկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ Վ . ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.7 ՀՈԴՎԱԾԻ, 426.2 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 426.4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

12 հոկտեմբերի 2009թ.

Սահմանադրության գերակայության ապահովման արդի մարտահրավերները
Գ. Հարությունյանի զեկույցը Երեւանյան XIV միջազգային խորհրդաժողովում, 1-3 հոկտեմբերի 2009թ.
(ռուսերեն)

word

 

7 հոկտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ

word  

5 հոկտեմբերի 2009թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIV ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2009թ. հոկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվեց Երեւանյան միջազգային XIV խորհրդաժողովը։
Կազմակերպիչներ՝
ՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ Ազգային ժողով

Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական Հանձնաժողով (Վենետիկի Հանձնաժողով) Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս
Մասնակցությամբ՝ «Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության»
Աջակցությամբ՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի XIV խորհրդաժողովի խորագիրն էր՝ «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում ՍԴ-ների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը»
Ամենամյա երեւանյան միջազգային խորհրդաժողովների կազմակերպման ու անցկացման ավանդույթը սկզբնավորվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) հետ համատեղ, սկսած 1966 թվականից։

1 հոկտեմբերի 2009
Առաջին օր. Հանդիպումներ, ծանոթություններ

Մշակութային ծրագրերի շրջանակում հյուրերի համար կազմակերպվեցին այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Զվարթնոց տաճար։
Երեկոյան «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ խորհրդաժողովի մասնակիցների ընդունելություն-հանդիպումը։ Սա ավանդական միջոցառում է, որ կազմակերպում է ՀՀ սահնամադրական դատարանը։ Մասնակիցներից շատերը մի շարք անգամներ մասնակցել են նման խորհրդաժողովների, ոմանք էլ առաջին անգամն էին Հայաստանում, եւ այդ երեկոյան ընդունելությանը հնարավորություն ստացան հանդիպել, ծանոթանալ միմյանց հետ։

2 հոկտեմբերի 2009
Խորհրդաժողովի բացումը. ողջույններ, զեկուցումներ, քննարկումներ

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդաժողովը սկսեց իր աշխատանքը։ Բացման խոսքերով հանդես եկան՝
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն։
Հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը։
Խորհրդաժողովի օրվա թեման էր՝ «Սահմանադրության գերակայության ապահովումը որպես իրավական պետությունում սահմանադրական կայունության հիմնական երաշխիք»
Նիստը նախագահում էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն։
Առաջին նիստում զեկուցումներով հանդես եկան՝ Բելգիայի Սենատի նախագահ Արման Դը Դեկերը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր, պալատի նախագահ Ժոզեփ Կասադեվալը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Վրաստանի ՍԴ նախագահ Գեորգ Պապուաշվիլին։
Զեկուցումների շուրջ եղան հարց ու պատասխաններ, թեմաների քննարկումներ։
Նիստի առաջին ընդմիջմանը կայացավ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ճեպազրույցը։

Կարճ ընդմիջումից հետո շարունակվեցին զեկուցումները։ Հանդես եկան՝ Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահ Պիոտր Զիենտարսկին, Տաջիկստանի ՍԴ նախագահ Մախկամ Մախմուդովը, Բելառուսի ՍԴ նախագահ Պյոտր Միկլաշեւիչը, Չեխիայի պատգամավորների պալատի հանձնաժողովի անդամ Եվա Դունդաչկովան, Ուկրաինայի ՍԴ դատավոր Պետրո Ստեցյուկը։ Զեկուցումների շուրջ եղան հարց ու պատասխաններ, թեմաների քննարկումներ։
2-րդ նիստի թեման էր՝ «Արդյունավետ սահմանադրական վերահսկողության իրականացման պառլամենտական երաշխիքները»
Նիստը նախագահում էր ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Զեկուցումներով հանդես եկան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, Լիտվայի ՍԴ դատավոր Պրանաս Կուցոնիսը, Ռումինիայի ՍԴ նախագահ Վալենտին Պուշկաշ Զոլտանը, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին, Լատվիայի ՍԴ նախագահ Գունար Կուտրիսը, Անդորայի ՍԴ անդամ Միգել Հերերո Դե Մինյոն, Բելառուսի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Եվգենի Սմիռնովը, Ղազախստանի Խորհրդարանի Սենատի անդամ Իռան Ամիրովը։ Երկրորդ նիստի ավարտին խորհրդաժողովը քննարկեց Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի ներկայացուցիչների մասնակցությամբ Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի կանոնադրության նախագիծը։

3 հոկտեմբերի 2009
Վերջին օր. զեկուցումներ, քննարկումներ, խորհրդաժողովի աշխատանքների ամփոփում

Հոկտեմբերի 3-ին խորհրդաժողովը շարունակեց աշխատանքը։ Օրվա թեման էր՝ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները որպես իրավունքի աղբյուր, դրանց դերն օրենքի բացի հաղթահարման գործում»
Նիստը նախագահում էր Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Միա Դը Սխամֆելաերեն։
Զեկուցումներով հանդես եկան՝ Ռուսաստանի ՍԴ փոխնախագահ Օլգա Խոխրյակովան, Մոլդովայի ՍԴ նախագահ Դումիտրու Պուլբերեն, Էստոնիայի ԳԴ դատավոր Պրիիտ Պիկամաեն, Ալբանիայի ՍԴ դատավոր Ադմիր Տհանզան, Նիդերլանդների ԳԴ դատավոր Օսկար Դե Սավորնին Լոհմանը։
Նիստի առաջին ընդմիջմանը կայացավ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի մամուլի ասուլիսը։ Նախորդ օրը նա պարգեւատրվել էր Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով՝ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը նպաստելու եւ ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ծառայությունների համար։

Խորհրդաժողովում շարունակվեցին զեկուցումները։ Հանդես եկան՝ Ալժիրի ՍԽ դատավոր Դինե Բենդջեբարան, Մակեդոնիայի ՍԴ դատավոր Նատաշա Գաբեր-Դամյանովսկան, ՀՀ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, Բուլղարիայի ՍԴ դատավոր Վասիլ Գոցեւը, Ղրղզստանի ՍԴ դատավոր Աբիբուլա Աբդուգապառովը։
Զեկուցումների շուրջ եղան հարց ու պատասխաններ, թեմաների քննարկումներ։
4-րդ նիստի թեման էր՝ «Խորհրդարանների եւ սահմանադրական դատարանների գործառնական փոխհարաբերությունների զարգացման եվրոպական արդի միտումները»։
Զեկուցումներով հանդես եկան՝ Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Միա Դը Սխամֆելաերեն, Սերբիայի ԱԺ վարչական հանձնաժողովի նախագահ Նենադ Կոնստանտինովիչը, Նորվեգիայի ԳԴ դատավոր Կարին Բրուցելիուսը, Բոսնիայի եւ Հերցոգովինայի ՍԴ փոխնախագահ Վալերիա Գալիչը։
Զեկուցումների շուրջ եղած հարց ու պատասխաններից, թեմաների քննարկումներից հետո նախագահողների կողմից կատարվեց քննարկումների արդյունքների ամփոփում։
խորհրդաժողովի պաշտոնական լեզուներն էին՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17

 

   

24 սեպտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՍԱԹԻ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ «զ» ԿԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 240 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

23 սեպտեմբերի 2009թ.

Սեպտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին։
Զրույցը ընթացավ ՀՀ սահմանադրական դատարան-ԵԱՀԿ համագործակցության էլ ավելի աշխուժացման եւ առաջիկա անելիքների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

   

22 սեպտեմբերի 2009թ.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ

«ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացված Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը Իրավաբանական համահայկական ընկերակցության Խորհրդի աշխատանքների համակարգող ընտրեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին։
Համաժողովը, ՀՀ Սահմանադրական իրավունքի Կենտրոնի եւ Հայաստանի իրավաբանների միության աջակցությամբ, կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը համաժողովում հանդես եկավ «Իրավունքի ընկալման հայկական այբուբենը եւ ժամանակի մարտահրավերները» թեմայով զեկուցումով։
Համաժողովի առաջին օրվա երկրորդ կեսին պարոն Հարությունյանը համաժողովի մասնակիցների համար ընդունելություն կազմակերպեց Սահմանադրական դատարանում։ Ընդունելությանը մասնակցում էին համաժողովի բոլոր անդամները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, հայ իրավաբաններ աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներից, հրավիրյալ այլ իրավաբաններ Հայաստանից։ Ընդունելությանը ներկա էր Գ. Հարությունյանի անհատական հրավերով համաժողովին մասնակցող, Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավ Բալիկը, ով համաժողովում հանդես էր եկել «Միջնադարյան հայ իրավունքը եւ դրա ուսուցանումը Չեխիայում» թեմայով։
Ընդունելությանը ջերմ ու մտերմական զրույց ընթացավ. մասնակիցներն անմիջական շփումներով իրար ներկայանալու, իրենց երկրների դատաիրավական համակարգի մասին պատմելու առիթ ու ժամանակ ունեցան։
Սեպտեմբերի 20-ին քննարկումները շարունակվեցին ՀՀ սահմանադրական դատարանի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան սրահում։ Գ. Հարությունյանը հանդես եկավ «Իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծման սկզբունքներն ու գործունեության կարգը եւ կազմակերպական հարցեր» թեմայով։
Պարոն Հարությունյանը կարեւորեց «Իրավաբանների ընկերակցության» ստեղծման գաղափարը, որի իրականացման առաջին քայլը պիտի լինի նոր ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրականացումը։
Բազմաթիվ հարցեր տրվեցին՝ Հայաստանում իրավական դաշտի ներկա վիճակի, դատաիրավական համակարգի, սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրավական ինստիտուտների գործունեության շուրջ, որոնց սպառիչ պատասխաններ տվեց Գ. Հարությունյանը։
Մասնակիցները հույս հայտնեցին, որ նման համահայկական մեծ ձեռնարկումի հաջող մեկնարկը արդյունավետ շարունակություն կունենա։
Չորրորդ նիստում ամփոփվեցին համաժողովի աշխատանքները, մշակվեց «Իրավաբանական համահայկական ընկերակցություն» նորաստեղծ հասարակական կազմակերպության կանոնադրությունը, ստեղծվեց հիմնադիր ժողով։
Նորաստեղծ հասարակական կազմակերպության Խորհրդի աշխատանքների համակարգող ընտրվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։
Ընդունվեց համաժողովի մասնակիցների հայտարարությունը. «Ողջունելով ՀՀ Նախագահի նախաձեռնությունը համազգային ներուժի համախմբման առումով, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության կողմից սույն Համաժողովին ընձեռած հնարավորությունն՝ ուղղված ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցության եւ փոխադարձ մարդկային շփումների ապահովմանը, ինչպես նաեւ համահայկական հնչեղության իրավական հիմնախնդիրների լուծմանը, կարեւորելով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցությունը եւ նրանց ներգրավումը համազգային հիմնախնդիրների լուծման գործընթացում, ինչպես նաեւ Հայոց անկախ պետականության ամրապնդման եւ զարգացման գործում, ընդգծելով հայ իրավական մտքի հետագա զարգացման խնդիրների կարեւորությունը միջազգային չափանիշների համատեքստում,
մենք՝ 2009 թվականի սեպտեմբերի 19-21-ը ՀՀ մայրաքաղաք Երեւանում կազմակերպված ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ,
որ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ընթացքում ներկայացված զեկուցումերը, դրանց քննարկումները եւ մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցության անհրաժեշտությունը՝ ի շահ հայ իրավական մտքի զարգացման, սահմանադրականության հաստատման, մասնագիտական կրթության որակի բարձրացման, այս ասպարեզում ձեռքբերումների քարոզչության եւ համամարդկային արժեքների շարքում հայ իրավական մտքի հուշարձանների պահպանման կարեւորության դերի բարձրացման,
կարեւորում ենք պատմական ճակատագրի բերումով օտար պետություններում ապրող եւ աշխատող բազմաթիվ հայ իրավաբանների ներուժի օգտագործումը համազգային խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու, ինչպիսիք են ԼՂՀ հարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային փոքրամասնություններին այլ պետություններում իրավական օգնության ցուցաբերումը, Սփյուռքում հայ ժողովրդի սեփականության, պատմամշակութային ժառանգության իրավական պաշտպանությունն ու իրավական ձեւակերպումը, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգի ամրապնդումը եւ կատարելագործումը, ստեղծում ենք ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ, անդամակցում ենք այդ կառույցին, որը բաց է բոլոր հայ իրավաբանների համար, որոնք կցանկանան համագործակցել այդ կառույցի հետ։
Միաժամանակ կոչ ենք անում բոլոր հայ համայնքներին, որտեղ չկան հայ իրավաբանների միություններ կամ հանձնախմբեր, առաջիկայում ստեղծել նման կառույցներ։
Դիմում ենք ՀՀ եւ ԼՂՀ կառավարություններին, ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի եւ արդարադատության նախարարություններին, հայկական բոլոր իրավաբանական միություններին՝ աջակցելու նորաստեղծ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ, որը համահայկական իրավաբանական ներուժի համախմբման եւ համագործակցության միջոցով կնպաստի հայ իրավաբանության զարգացմանը, ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում իրավաբանության բնագավառի գիտական եւ ստեղծագործական մտքի միավորմանը համազգային գաղափարների շուրջ, խրախուսելով ոլորտում ներգրավված պետական, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը նորաստեղծ կառույցի եւ ստեղծվելիք մասնագիտական ցանցի աշխատանքներին։
Մենք, 2009 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կազմակերպված ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս, սույն հայտարարությամբ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ բարձրացված համազգային նշանակության իրավական խնդիրների լուծմանը»։

20 սեպտեմբեր, 2009 թ., Երեւան

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

   

22 սեպտեմբերի 2009թ.

Իրավունքի ընկալման հայկական այբուբենը եւ ժամանակի մարտահրավերները
Գ. Հարությունյանի զեկույցը հայ իրավաբանների միջազգային համաժողովում

word

 

17 սեպտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

15 սեպտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 285 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

 

12 սեպտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ

word  

10 սեպտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԶԸ Ք670-ԱՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈ-ՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word  

3 սեպտեմբերի 2009թ.

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պացոլային։ Այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը հյուրին ներկայացրեց ՍԴ կազմավորման պատմությունը, կառուցվածքը, գործունեությունը, պատմեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքի եւ ըստ այդմ՝ նոր խնդիրների մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու դատարանների պրակտիկան կոնկրետ եւ վերացական վերահսկողության բնագավառներում, անհատական դիմումների քննության դատավարական առանձնահատկությունները, դատարանների որոշումների կայացման ապահովելուն առնչվող հարցեր։ Պարոն Պացոլայը բարձր գնահատեց երեւանյան միջազգային խորհրդաժողովների դերը եւ կարեւոր համարեց այս ոլորտի վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի կողմից միջազգային հանդեսների հրապարակումը։ Հյուրը նաեւ օրինակելի համարեց ՀՀ ՍԴ-ի ինտերնետային կայքը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

   

3 սեպտեմբերի 2009թ.

Ընտրական իրավունքի դատական պաշտպանության հիմնական առանձնահատկություններն ու հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
Գ. Հարությունյանի զեկույցն Ընտրական իշխանությունների եվրոպական ընկերակցության կողմից կազմակերպված՝ «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» թեմայով Երեւանյան միջազգային խորհրդաժողովում

word

 

2 սեպտեմբերի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ

word  

14 օգոստոսի 2009թ.

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը օգոստոսի 11-ին ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Նորանշանակ դեսպանի այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը սկզբում ներկայացրեց ՍԴ գործունեությունը, ծանոթացրեց հայկական իրավական մշակույթին, սահմանադրական համակարգին։ Հայաստան-Բրազիլիա բարեկամական կապերի թեմայով զրույցն անմիջական էր ու ջերմ։ Բանն այն է, որ պարոն Հարությունյանը տարբեր առիթներով մի շարք անգամներ պաշտոնական այցերով եղել է Բրազիլիայում, գործնական հանդիպումներ ունեցել Բրազիլիայի նախագահի, Ֆեդերալ Գերագույն դատարանի նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Առաջիկայում մեկ այլ այց է նախատեսվում՝ կապված Բրազիլիայում կազմակերպվելիք սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային Խորհրդաժողովի հետ, որը ներառում է 125 երկրների սահմանադրական արդարադատության մարմիններ ու որի մշտական գործող բյուրոյի անդամ է Հայաստանը՝ ի դեմս ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի։
Տիկին Նիկոդեմոսը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել երկու երկրների, ի մասնավորի՝ ՀՀ ՍԴ-ի եւ Բրազիլիայի Ֆեդերալ Գերագույն դատարանի փոխադարձ կապերի աշխուժացմանը, մանավանդ՝ եկող տարվա երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվելու է նաեւ Բրազիլիայի Ֆեդերալ Գերագույն դատարանի նախագահը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

   

11 օգոստոսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. օգոստոսի 11-ի դրությամբ

word  

30 հուլիսի 2009թ.

Երեւանյան XIV միջազգային խորհրդաժողով

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ»
(Երեւան, 1-3 հոկտեմբերի, 2009 թ.)

ԾՐԱԳԻՐ (նախնական տարբերակ)

word

29 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.1 ՀՈԴՎԱԾԻ 2.1-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

29 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հուլիսի 28-ի դրությամբ

word

27 հուլիսի 2009թ.

Սահմանադրական վերահսկողությունը՝ քաղաքացիական հասարակությունում սահմանադրական կայունության հիմք։
Գ. Հարությունյանի ելույթը Մոլդովայի Հանրապետության Սահմանադրության ընդունման տասնհինգամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովում, 22 հուլիսի 2009թ.
(ռուսերեն)

Նկար 1

word

24 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
2(51) 2009


pdf

22 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԳԵՂԵՑԻԿ ՔՆԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ» ԴՐՈՒՅԹԻ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

word

21 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

««ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԿՈՄՈՒՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7 ԵՎ 19 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

16 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՅՈՒՐԻԿ ԱՎԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ, «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-Ի, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԶԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6, 7 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

14 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հուլիսի 13-ի դրությամբ

word

13 հուլիսի 2009թ.

ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ ՍԴ

Հուլիսի 10-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի Գլխավոր Քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին։ Տիկին Զեհեն 2005 թվականից Բրյուսելում եղել է Եվրամիությունում Հայաստանի հարցերով պատասխանատուն եւ այժմ Եվրախորհրդում Հայաստանի հետ կապված հարցերով ավելի լայն շրջանակ ընդգրկող խնդիրներով է զբաղվում։
Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը հանգամանալից ծանոթացրեց Սահմանադրական դատարանի աշխատանքներին, ի մասնավորի՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում անհատական դիմումների ինստիտուտի ներդրման միջոցով ՍԴ-ի գործունեության մեջ նկատվող մեծ փոփոխություններին, ՍԴ-ի հիմնական անելիքներին զուգահեռ ավանդաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներին, որոնց աշխարհի 40-ից ավել երկրների պատվիրակներ են մասնակցում։
Զրույցը շարունակվեց Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, նոր ծրագրերի մշակման մասին։ Փաստվեց, որ մեր երկրում դրանց կատարման առումով էական առաջընթաց է նկատվում. պրոբլեմներ, անշուշտ, դեռ կան, սակայն կարեւորն այն է, որ դրանց լուծման ուղիները նկատելի են եւ որոշակի քայլեր են արվում։ Երկուստեք կարեւորվեց առաջին հերթին արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության երաշխավորումը։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

9 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 202.400 ՄԼՆ ՀԱՏՈՒԿ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

8 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2.1 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

word

6 հուլիսի 2009թ.

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱՆ

ՀՀ Սահմանադրական դատարանն ամեն տարի ՀՀ Սահմանադրության ընդունման օրվա առիթով ավանդաբար կազմակերպում է միջոցառումներ։ Հուլիսի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանի հրավիրած ընդունելությանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված արտերկրների դեսպաններ, դատաիրավական համակարգի ղեկավար անձինք, հյուրեր տարբեր գերատեսչություններից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հաճելի առիթ էր Սահմանադրության տոնի առիթով միմյանց շնորհավորելու, օրվա խորհրդի մասին զրուցելու։

ՍԴ մամուլի ծառայություն

3 հուլիսի 2009թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հուլիսի 2-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։
Տիկին Վիկտորինի պաշտոնավարման տարիներին ԳԴՀ դեսպանատան, GTZ-ի եւ ՀՀ սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով մի շարք համատեղ ձեռնարկումներ են իրականացվել, ի մասնավորի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի մասնագետների խորհրդատվական հանդիպում-սեմինարները ՍԴ կազմի համար, համատեղ գիտական կոնֆերանսը ԳԴՀ ՍԴ նախագահի մասնակցությամբ, գումարյալ ԳԴՀ Սահմանադրության հռչակման 60-ամյակին նվիրված հանդիսությունը, որ այս տարվա մայիսի 27-ին կազմակերպվել էր ՀՀ ՍԴ-ի նախաձեռնությամբ՝ վերջինիս հարկի տակ։
Պարոն Հարությունյանն արժեւորեց տիկին դեսպանի հետ երկուստեք ձեռնարկած միջոցառումները, դեսպանատան եւ սահմանադրական դատարան համագործակցությամբ ամրապնդված ջերմ կապերը՝ վստահություն հայտնելով, որ տիկին դեսպանը Հայաստանից կհեռանա լավագույն տպավորություններով։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

1 հուլիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12 ԵՎ 14 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

29 հունիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնեական այցը Լատվիայի Հանրապետություն

2009թ. հունիսի 10-15-ը պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի գլխավորությամբ։ Այցը կազմակերպվել էր Լատվիայի սահմանադրական դատարանի հրավերով՝ երկկողմ եւ բազմակողմ կապերի հետագա խորացման փոխհամաձայնեցված մոտեցումների շրջանակներում։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ դատարանի անդամ Հ. Դանիելյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ ու մի շարք հրատապ հարցերի շուրջ քննարկումներ ունեցան Լատվիայի Հանրապետության Նախագահ պ-ն Վալդիս Զատլերոսի, Պառլամենտի նախագահ պ-ն Գ. Դաուդզեի, սահմանադրական դատարանի նախագահ պ-ն Գ. Կուտրիսի եւ դատարանի անդամների, Գերագույն դատարանի նախագահ պ-ն Ի. Բիչկովիչի եւ դատարանի պալատների նախագահների, արդարադատության նախարար պ-ն Մ. Սեգլինշի հետ։ Սահմանադրական դատարանում կազմակերպվեց համատեղ միջազգային սեմինար՝ «Սահմանադրական արդարադատության հրատապ հարցեր. Հայաստանի եւ Լատվիայի սահմանադրական դատարանների փորձը» թեմայով։
ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Լատվիայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը պատասխանեց սահմանադրական արդարադատության զարգացման միջազգային միտումների վերաբերյալ ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
ՀՀ պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Ռիգայի կենտրոնական հրապարակներից մեկի հարեւանությամբ տեղակայված՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված խաչքարին, ինչպես նաեւ նորակառույց եկեղեցում հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7

19 հունիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հունիսի 19-ի դրությամբ

word

10 հունիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԼԵՅՔ ՍԱՔՍԵՍՈՒՄ (ՆՅՈՒ ՅՈՐՔ) ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

9 հունիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հունիսի 8-ի դրությամբ

word

8 հունիսի 2009թ.

ՉՈՐՐՈՐԴ ՍԵՄԻՆԱՐԸ՝
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անցյալ տարվանից ՀՀ սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագիրը (GTZ) ՀՀ ՍԴ անդամների եւ աշխատակիցների համար կազմակերպում է սեմինարների շարք, որի եզրափակիչ՝ չորրորդ, երկօրյա սեմինարը մեկնարկեց հունիսի 4-ին՝ «Կանոնակարգի դերը սահմանադրական դատարանների պրակտիկայում» թեմայով։
Նախորդ երեք սեմինարներում Գերմանիայից հրավիրված տարբեր մասնագետների, այդ թվում նաեւ սահմանադրական դատարանի անդամների մասնակցությամբ ներկայացվեց սահմանադրական արդարադատության ոլորտում ունեցած Գերմանիայի Դաշնության փորձը, մանրամասն քննարկվեցին տարբեր հիմնախնդիրներ՝ կապված սահմանադրական արդարադատության գործունակության բարձրացման հետ։
Հիշյալ սեմինարները հատկապես օգտակար եղան այն բանով, որ սահմանադրական արդարադատության բնագավառում գերմանական փորձը հնարավորինս օգտագործվել ու օգտագործվում է մեզանում՝ համակարգը բարեփոխելու եւ կատարելագործելու համար։ Այս առումով մեր երկրում կտրուկ փոփոխություններ են կատարվել։ Ի մասնավորի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքով կանոնակարգվում են դատական գործունեությունն ու դատավարական առանձնահատկությունները։ Իսկ կանոնակարգը, որպես ենթաօրենսդրական ակտ, կանոնակարգում է ներքին գործունեությունն ու աշխատանքները։
Չորրորդ սեմինարում բացման խոսքով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը, ՀՀ-ում GTZ-ի ներկայացուցիչ, իրավաբան Գ. Մուրադյանը։
Սեմինարի նիստերը նախագահող Գ. Հարությունյանը նշեց, որ այս վերջին սեմինարն ամբողջությամբ նվիրված է դատավարական համակարգի հիմնախնդիրներին, եւ մասնավորապես դատարանի հայեցողական լիազորության շրջանակներին։
Սեմինարում ընդարձակ զեկուցումով հանդես եկավ Միջազգային իրավունքի ինստիտուտի (Գերմանիա) գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Մաթիաս Հարտվիգը։ Ըստ նրա, Գերմանիայում Սահմանադրական դատարանի կանոնակարգն ավելի է կոնկրետացնում օրենքը։ ՍԴ կանոնակարգում փոփոխություններ կատարելը պայմանավորված է նրանով, թե երկրի օրենսդիր մարմինն ինչ փոփոխություններ կարող է կատարել օրենքում։ Հընթացս հարց ու պատասխաններ, հարակից բացատրություններ եղան, որոնց միջոցով ավելի ամբողջացավ թեմայի քննարկումը։
Սեմինարի երկրորդ օրը շարունակվեց սահմանադրական եւ սահմանադրական դատավարական իրավունքի առանձին հարցերի, ՍԴ կանոնակարգի բարեփոխումների հետ կապված մի շարք հիմնահարցերի քննարկմամբ։
Քննարկումներով, հարց ու պատասխաններով, փորձի փոխանակումներով դատավարական ընթացակարգերի հետագա որոշ բարեփոխումների ուղղությամբ մշակվեցին նոր մոտեցումներ։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

1 հունիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հունիսի 1-ի դրությամբ

word

29 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

27 մայիսի 2009թ.

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԴՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 27-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կազմակերպեց հանդիսություն՝ նվիրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության հռչակման 60-ամյակին՝ մասնակցությամբ Հայաստանում ԳԴՀ դեսպան Անդրեա Վիկտորինի։
Ողջունելով մասնակիցներին, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը կարեւորեց ՀՀ եւ ԳԴՀ սահմանադրական դատարանների միջեւ ստեղծված սերտ կապերը։ Եվ այս հանդիսությունն էլ առանձնահատուկ է նրանով, որ մի պետությունում նշվում է մեկ այլ պետության Սահմանադրության հիմնադրման հոբելյանը։ Սրանում մեծ խորհուրդ կա, որովհետեւ այդ Հիմնական օրենքը բացառիկ կարեւոր նշանակություն է ունեցել ամբողջ Եվրոպայում սահմանադրականության զարգացման գործում։
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը իր ողջույնի խոսքում պատշաճ գնահատական տվեց երկու երկրների ՍԴ-ների՝ օրստօրե ամրապնդվող կապերին, ի մասնավորի հավելելով. «Ոչ մի ավելի պատշաճ վայր, քան ՀՀ սահմանադրական դատարանը, չէր կարող լինել մեր Սահմանադրության հիմնադրման հոբելյանը տոնելու համար»։
Ողջույնի խոսք ասաց նաեւ Տեխնիկական համագործակցության ընկերության /GTZ/ «Իրավական եւ արդարադատական բարեփոխումներ Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերը։
Զեկուցումով հանդես եկավ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Նա ներկայացրեց, արժեւորեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը, թե ինչ հիմնական ուղղություններով այն կարողացավ խթանել եվրոպական սահմանադրականության զարգացումը, ինչ դեր ու դերակատարություն ունի այսօր եւ ինչով կարող է, ընդհանրապես սահմանադրական արժեքների հետագա զարգացման առումով մեզ համար նույնպես կարեւոր նշանակություն ունենալ։ Այսօր Գերմանիայում դատական սահմանադրական վերահսկողությունը դասական մի համակարգ է, որն ունի հետագա զարգացման մեծ պոտենցիալ։ Շատ երկրներ փորձում են ընդօրինակելով՝ իրենց մոտ ներդնել այն ձեռքբերումները, որոնք քննություն բռնեցին։ 19-րդ դարի կեսերին Գերմանիայում ձեւավորվեց իրավական պետության ամբողջ գաղափարախոսությունը եւ հետագայում դա ամրագրվեց Հիմնական օրենքում։ Իրավունքով իշխանության սահամանափակման գաղափարախոսությունը առաջին անգամ ամրագրվեց Գերմանիայի Դաշնության Հիմնական օրենքի առաջին հոդվածում, եւ այդ ձեւակերպումը, որ դրանք անմիջական գործող իրավունքներ են, եւ իշխանությունը սահմանափակված է այդ իրավունքներով։ Շատ երկրներում, այդ թվում նաեւ մեզ մոտ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ամրագրվեց այդ դրույթը։ Դա սահմանադրական մի ամբողջ փիլիսոփայություն է՝ իր համակարգային ամբողջականությամբ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության մասին հանգամանալից զեկուցումով հանդես եկավ ԳԴՀ ՍԴ պաշտոնաթող դատավոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Յենչը։
Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ա. Պետրոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, իրավագետներ, հյուրեր Գերմանիայի Դաշնությունից, ՀՀ ՍԴ անդամներ եւ այլք։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքը եւ դրա դերը եվրոպական սահմանադրականության զարգացման գործում։
Գ. Հարությունյանի զեկույցը Գերմանիայի Դաշնության Հիմնական օրենքի ընդունման 60-ամյակի առիթով, Երեւան
(գերմաներեն, անգլերեն)

word

27 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. մայիսի 27-ի դրությամբ

word

13 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. մայիսի 12-ի դրությամբ

word

11 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

8 մայիսի 2009թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. մայիսի 8-ին «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 10 հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, հիմնավոր համարեց դիմող կողմի այն պնդումը, որ ընդհանրապես հաշվառում չունեցող անձը չի կարող ընդգրկվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների ցուցակներում։ Դատարանը գտավ նաեւ, որ իրավակիրառական պրակտիկայում ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությանը տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընտրական ցուցակներում կարող են ընդգրկվել նաեւ տվյալ համայնքի բնակիչ չհանդիսացող անձինք։ Սա չի բխում տեղական ինքնակառավարման սահմանադրաիրավական բովանդակությունից։ Հիշյալ նորմը կիրառելի է միայն համապետական ընտրությունների ժամանակ ըստ համայնքների ընտրողների ցուցակներ կազմելիս, եւ վերջինիս առումով սահմանադրականության որեւէ խնդիր չի առաջացնում։
ՀՀ քաղաքացու, հավասարապես նաեւ ՀՀ-ում կեցության այլ կարգավիճակ ունեցող անձանց ընտրական իրավունքի օրինաչափ իրացման կարեւորագույն նախապայմաններից է «մեկ ընտրող՝ մեկ ձայն» սկզբունքը, որից հետեւում է նաեւ անձանց՝ տեղամասային միայն մեկ ցուցակում ընդգրկվելու պահանջը։ Դատարանը գտավ, որ դա կարող է իրականացվել ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա։
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ընդունված որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։

ՍԴ մամուլի ծառայություն

 

8 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. մայիսի 8-ի դրությամբ

word

4 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
4(49) 2008
, 1(50) 2009


pdf


pdf

4 մայիսի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

29 ապրիլի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. ապրիլի 28-ի դրությամբ

word

28 ապրիլի 2009թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. ապրիլի 28-ին, քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի միջնորդությունը՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի պահանջները, որոշել է.
Որպես դիմումի ապահովման միջոց, մինչեւ 2009թ. մայիսի 8-ին տվյալ գործի դատաքննության ավարտը եւ սահմանադրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը, կասեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության գործողությունը։
Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից։

ՍԴ մամուլի ծառայություն

 

23 ապրիլի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. ապրիլի 22-ի դրությամբ

word

22 ապրիլի 2009թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
(Գ. Հարությունյանի զեկույցը Իբերոամերիկյան սահմանադրական դատարանների կոնֆերանսում, Մերիդա, Մեքսիկա, 15-17 ապրիլի 2009թ.)

word

15 ապրիլի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. ապրիլի 15-ի դրությամբ

word

14 ապրիլի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

7 ապրիլի 2009թ.

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍԴ-ՈՒՄ

Ապրիլի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ Սահմանադրական իրավունքի կենտրոնի հրատարակած «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» միջազգային քառալեզու «Ալմանախ-2008» տարեգրքի, "Конституционное Правосудие" բանբերի վերջին երկու համարների եւ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը՝ մասնակցությամբ դիվանագետների, պետական, քաղաքական բարձրաստիճան այրերի, իրավագետների, դատական իշխանության ներկայացուցիչների։
ՀՀ սահմանադրական դատարանի եւ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից 2002 թվականից հրատարակվող «Ալմանախ» քառալեզու տարեգիրքն աշխարհի տարբեր երկրների 100-ից ավել հասցեներում մեծ արձագանք է գտնում՝ բարձր մակարդակի գիտական նյութերի հարուստ բովանդակությամբ, առաջ քաշած հարցերով, թեմատիկայի բազմազանությամբ եւ իր որոշակի նպաստը բերում հասարակության իրավագիտակցության զարգացման գործին։ Այս հանդեսում մեծավմասամբ տպագրվում են երեւանյան միջազգային ավանդական խորհրդաժողովներում արդիական հնչեղություն ունեցող որեւէ հիմնահարցի վերաբերյալ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մասնագետների մոտեցումները, զեկուցումներն ու տվյալ թեմայի քննարկման արդյունք՝ առաջ քաշված հարցադրումներն ու դրանց լուծման ուղիները ներկայացնող նյութեր։ Դրանց հեղինակները աշխարհի տարբեր երկրներից երեւանյան խորհրդաժողովին մասնակից հայտնի իրավագետներ են, սահմանադրագետներ, սահմանադրական դատարանների նախագահներ, սահմանադրական արդարադատության բնագավառի ճանաչված մասնագետներ։ Հեղինակների առումով անչափ լայն է աշխարհագրությունը։
Ներկայացվող համարում (2008թ., 5-րդ) ամփոփված են անցյալ տարի հրավիրված երեւանյան միջազգային ավանդական խորհրդաժողովում «Սահմանադրական հիմնարար արժեքները եւ հասարակական պրակտիկան» բացառիկ կարեւոր թեմատիկայի քննարկման ընթացքում ներկայացված նյութերը։
Շնորհանդեսում ներկայացվեցին "Конституционное Правосудие" բանբերի՝ 2008 թվականի վերջին եւ 2009 թվականի առաջին համարները։ 2008-ի տարեվերջյան համարը հիմնականում կազմված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսի նյութերով։ Այդ կոնֆերանսին մասնակցել եւ զեկուցումով հանդես է եկել ՀՀ ՍԴ նախագահ, Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի նախագահ Գ. Հարությունյանը։ Համարում զետեղված են ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի ելույթը, ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի զեկուցումը, Գ. Հարությունյանի՝ «Սահմանադրական մշակույթի ձեւավորումը Ռուսաստանում եւ դրա նշանակությունը երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրականության զարգացման գործում» թեմայով զեկուցման տեքստը, Հ. Պապիրի, Ի. Բախտիբաեւի եւ այլոց նյութեր։ "Конституционное Правосудие" բանբերի 2009-ի առաջին համարն առանձնանում է մի կարեւոր որակով. այստեղ զետեղված են բացառիկ արժեքավոր նյութեր՝ սահմանադրական արդարադատության պատմության մեջ առաջին անգամ հրավիրված համաշխարհային Կոնգրեսից, որին մասնակցում էր 93 երկիր՝ 400 պատվիրակ։ Կոնգրեսում ներկայացվել են սահմանադրական արդարադատության ձեւավորման եւ զարգացման միտումներին վերաբերող ազգային զեկույցներ, որոնց թվում նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի զեկուցումը 1997-ից կազմավորված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» կազմակերպության անունից՝ որպես նախագահողի։ Պարոն Հարությունյանին էր վերապահված նաեւ ամփոփիչ լիագումար նիստում 40 երկրներից ներկայացված ազգային զեկույցների ընդհանրացման ու ամփոփման պատասխանատվությունը։ Միջազգային նշանակություն ստացող ֆորումի հաջող մեկնարկը տրվել է համաշխարհային առաջին Կոնգրեսով, որի բյուրոյի 10 անդամ երկների շարքում նաեւ Հայաստանն է՝ անմիջականորեն մասնակցի ակտիվ դերով։ Բանբերի համարներն ուղարկվել են հարյուրից ավելի երկրներ եւ տեղակայվել են ինտերնետ կայքում։
Շնորհանդեսում ներկայացվող երրորդ նորությունը Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» գրքի անգլերեն (թարգմ. Արտաշես Էմին) հրատարակությունն էր՝ բոլորովին նոր խոսք հայ իրավագիտության մեջ, որն աշխարհին ճանաչելի է դարձնում նաեւ սահմանադրական մշակույթի ոլորտում մեր ժողովրդի արձանագրած պատմական արժեքները։
Ինչպես նշեցին շնորհանդեսում ելույթ ունեցողներ՝ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի՝ մարդու իրավունքների հարցով պատասխանատու Սիլվիա Պոգոլշան, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, այս գրքում ամենայն բարեխղճությամբ ուսումնասիրված են սահմանադրական մշակույթին առնչվող աղբյուրներն ու փաստերը՝ նախաքրիստոնեական ու քրիստոնեական շրջան, միջնադար, ապա եւ այսօրվա առանձնահատկությունները։ Եվ, գումարյալ այդ ամենին, եվրոպական զարգացումների ընդհանուր միտումները ելակետ ունենալով՝ ներկայացվել են դրա էվոլյուցիան ու ապագայում առաջադրվելիք խնդիրներն ու վերջիններիս լուծման ճանապարհները։
Այս գիրքն առանձնանում է նաեւ նրանով, որ հայկական իրականության այս ոլորտն արտերկրներում ճանաչելի ու առավել ընկալելի դարձավ։ Պատահական չէ, որ «Սահմանադրական մշակույթ» թեման այլեւս հատուկ դասընթաց է հայաստանյան մի շարք բուհերում։

Նկարներ 1 | 2

ՍԴ մամուլի ծառայություն

 

6 ապրիլի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻճԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԵՐՁՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

3 ապրիլի 2009թ.

2009թ. ապրիլի 3-ին ժամը 15։00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի «Constitutional culture։ the lessons of history and the challenges of time» գրքի շնորհանդեսը։

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿ
(31.03.2009թ. դրությամբ)

1 ապրիլի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. ապրիլի 1-ի դրությամբ

word

31 մարտի 2009թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Գ. Հարությունյան

[անգլերեն, ամփոփում ռուսերեն]

word

27 մարտի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

23 մարտի 2009թ.

«Միջազգային ալմանախ» 2008
Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում

[ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով]

pdf

19 մարտի 2009թ.

Սահմանադրական արդարադատության բանբեր N 4 (42) 2008 եւ N 1 (43) 2009 [ռուսերեն եւ անգլերեն լեզուներով]

 

pdf

pdf

18 մարտի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. մարտի 18-ի դրությամբ

word

12 մարտի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

12 մարտի 2009թ.

Մարտի 9-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հանդիպեց "Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն" (GTZ, Գերմանիա) ծրագրի պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին պատվիրակության ղեկավար պրն. դոկտոր Լոթար Յանը, Գերմանիայի Հեսսեն դաշնային երկրամասի Գերագույն վարչական դատարանի նախագահ պրն. Վոլֆգանգ Ռայմերս, պրն. Օլիվեր Ֆալկը (ԳՏՀԸ "Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն" ծրագրի իրականացման վերահսկողություն), ԳՏՀԸ տարածաշրջանային իրավական ծրագրի ղեկավար պրն. Ցենո Ռայխենբեխերը, ԳՏՀԸ "Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն" ծրագրի համակարգող պրն. Վարդան Պողոսյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2008թ. սահմանադրական դատարանի եւ GTZ-ի համագործակցության ծրագրերի արդյունքները եւ քննարկվեցին 2009թ. համագործակցության զարգացման առաջարկությունները եւ ապագա միջոցառումները։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ պատվիրակության անդամները բարձր գնահատեցին իրականացված համատեղ ծրագրերի արդյունքները։

 

5 մարտի 2009թ.

Մարտի 5-ին լրագրող, արձակագիր, հետագայում Հայոց բանակի ստեղծման գործում մեծ ավանդ ունեցող, ժողովրդի կողմից Սպարապետ տիտղոսը ստացած Վազգեն Սարգսյանը կդառնար 50 տարեկան։ Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը տիկնոջ հետ այցելեց Եռաբլուր՝ ծաղիկներ դրեց Սպարապետի շիրիմին։

Նկար 1

ՍԴ մամուլի ծառայություն

 

3 մարտի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. մարտի 3-ի դրությամբ

word

27 փետրվարի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 114 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

20 փետրվարի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. փետրվարի 20-ի դրությամբ

word

20 փետրվարի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝«ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

10 փետրվարի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. փետրվարի 10-ի դրությամբ

word

9 փետրվարի 2009թ.

Հաղորդում

Սահմանադրական դատարանի 2008թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ

word

5 փետրվարի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

29 հունվարի 2009թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2009թ. հունվարի 22-24-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (Կեյպտաունում) տեղի ունեցավ Սահմանադրական արդարադատության մարմինների Համաշխարհային առաջին խորհրդաժողովը՝ սահմանադրական արդարադատության տարածաշրջանային մարմինների, Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Խորհրդաժողովին մասնակցում էին աշխարհի 93 երկրների սահմանադրական դատարանների պատվիրակություններ։
Նման խորհրդաժողովն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ պատմականորեն առաջինն էր եւ այս բնագավառում միջազգային համագործակցության նոր փուլ խորհրդանշեց, այլեւ նրանով, որ տարբեր մայրցամաքների շուրջ 400 ներկայացուցիչներ երեք օրվա ընթացքում կարողացան հստակեցնել այն հիմնախնդիրները, Սահմանադրության գերակայության երաշխավորման այն առաջնահերթությունները, որոնք սոցիալական հանրության կայուն եւ ներդաշնակ առաջընթացի համար կենսական նշանակություն ունեն։
Հունվարի 23-ի լիագումար նիստում, Հարավաֆրիկյան Հանրապետության Նախագահի ողջույնի խոսքից հետո, ընդգրկուն զեկույցներով հանդես եկան 9 տարածաշրջանային եւ լեզվական խմբերի նախագահները, որոնց ելույթները պետք է պայմանավորեին հետագա քննարկումների ընդհանուր ուղղվածությունը։
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինները ներկայացրեց այդ երկրների միջազգային կոնֆերանսի նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը՝ «Սահմանադրական արդարադատությունը եւ զարգացող հասարակությունը» զեկույցով (այն տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ սահմանադրական դատարանի ինտերնետային կայքերում)։
Առանձին զեկույցներ ներկայացվեցին նաեւ Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի, ֆրանսախոս երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի, ազգերի միության, աֆրիկյան, ասիական, արաբական, լատինաամերիկյան, պորտուգալախոս երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանսների անունից։
Ներկայացված զեկույցների ընդհանուր քննարկումներից հետո կազմակերպվեցին հատուկ քննարկումներ՝ տարածաշրջանային եւ լեզվական 9 խմբերի մակարդակով, որոնց արդյունքները խմբերի կողմից ընտրված զեկուցողները ներկայացրեցին համաշխարհային կոնգրեսի հունվարի 24-ի լիագումար նիստում։ Եվրոպական երկրների եւ երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինները քննարկումները կազմակերպեցին միացյալ խմբում։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հունվարի 24-ին Խորհրդաժողովի լիագումար նիստում հանդես եկավ շուրջ 40 երկրների պատվիրակությունների կողմից միացյալ խմբում ներկայացրած գրավոր եւ բանավոր զեկույցների ամփոփ վերլուծությամբ՝ ոչ միայն ներկայացնելով սահմանադրական վերահսկողության միջազգային փորձի առանձնահատուկ գծերը վերջին հարյուրամյակում, այլեւ, անդրադառնալով ներկա մարտահրավերներին, ներկայացրեց համակարգային զարգացումների հիմնական միտումները հեռանկարում, պատասխանեց տարբեր երկրների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին։
Սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային առաջին խորհրդաժողովը բարձր գնահատելով եռօրյա քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես որոշեց.
նախ. կարեւորել սահմանադրական արդարադատության մարմինների համագործակցության հետագա խորացումը եւ միջազգային խորհրդաժողովների պարբերաբար կազմակերպումը,
երկրորդ՝ ստեղծել սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային խորհրդաժողովի մշտական գործող բյուրո՝ տարածաշրջանային եւ լեզվական՝ ներկայումս գործող թվով 9 խմբերի նախագահների կազմով,
երրորդ՝ այդ կազմում ընդգրկել նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչին եւ շարունակել ակտիվ համագործակցությունն այդ հանձնաժողովի հետ,
չորրորդ՝ հանձնարարել բյուրոյին առաջիկա երեք տարիների ընթացքում նախապատրաստել սահմանադրական արդարադատության մարմինների երկրորդ համաշխարհային խորհրդաժողովը՝ հստակեցնելով թեմատիկ քննարկումների ուղղվածությունը, անցկացման տեղը եւ ժամանակը։
Հայաստանը՝ ի դեմս ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, առաջիկա տարիներին կշարունակի մնալ Համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի 10 անդամներից մեկը։ Խորհրդաժողովը ներառում է թվով 125 երկրների սահմանադրական արդարադատության մարմիններ։

 

 

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը Սահմանադրական արդարադատության մարմինների Համաշխարհային առաջին խորհրդաժողովում
(Կեյպտաուն, 23 հունվարի 2009թ., ռուսերեն)

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9

ՍԴ մամուլի ծառայություն

word

15 հունվարի 2009թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2009թ. հունվարի 15-ի դրությամբ

word

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]