Կազմակերպության մասին Ընդհանուր տեղեկություններ

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում կազմակերպված Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցները, կարևորելով պատմական ճակատագրի բերումով օտար պետություններում ապրող և աշխատող բազմաթիվ հայ իրավաբանների ներուժի օգտագործումը համազգային այնպիսի խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու հարցում, ինչպիսիք են ԼՂՀ հարցի խաղաղ և արդարացի կարգավորումը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային փոքրամասնություններին այլ պետություններում իրավական օգնության ցուցաբերումը, Սփյուռքում հայ ժողովրդի սեփականության, պատմամշակութային ժառանգության իրավական պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգի ամրապնդումը և կատարելագործումը, սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած հիմնադիր ժողովում որոշեցին ստեղծել «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպություն՝ խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ ընտրելով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։ Կազմակերպությունը գրանցվեց ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 2009թ. նոյեմբերի 17-ին։