Կազմակերպության մասին Ընդհանուր դրույթներ

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Իրավաբանների hամահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության՝ հասարակական միավորման տեսակ է, որում, իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով միավորվել են իրավագիտություն մասնագիտություն ունեցող ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով։

1.2. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրա­պետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։

1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը,  անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը։

1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։