Կազմակերպության մասին Կազմակերպության իրավունքները

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1. Կազմակերպությունն իրավաբանական անձ է պետական գրանցման պահից։

5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումով կնիք, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում։

5.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը։

5.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
բ/ սահմանված կարգով հիմնադրել լրատվության միջոցներ.
գ/ կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
դ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
ե/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով, ստեղծել հիմնադրամներ, առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ.
զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.
է/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.
ը/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ.
թ/ ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով.
ժ/ իրականացնել միջազգային գործունեություն, այդ թվում՝ գործուղել տարբեր երկրներ, հրավիրել այլ պետություններից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։