Կազմակերպության մասին Կազմակերպության պարտականությունները

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպությունը պարտավոր է՝
ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով 7 օրացուցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը.
բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ/ իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկա-յացնել Կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովին.
ե/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշ-վետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և լուծարելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին՝ սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
է/ վարել իր անդամների հաշվառումը.
ը/ առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները.
թ/ Կազմակերպության անդամներին տրամադրել սպառիչ տեղեկատվություն Կազմակերպության գործունեության վերաբերյալ։