Կազմակերպության մասին Նպատակներն ու խնդիրները

«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆ  ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա/ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև իրավագիտության տարբեր բնագավառ-ներում պետական և ազգային ծրագրերի իրականացմանն աջակցությունը, մասնագետների միջև գործակցության ակտիվացումը,
բ/ համահայկական իրավագիտական ներուժի համախմբումը և միջազգային համա-գործակցության միջոցով հայ իրավագիտության զարգացմանը նպաստելը։

2.2. Կազմակերպության խնդիրներն են.
ա) Հայաuտանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում իրավագիտության բնագավառի գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը,
բ) իրավագիտության բնագավառում ազգային և միջազգային փորձի փոխանակումը, համահայկական նշանակության գիտական, հետազոտական և նախագծային համատեղ գործունեության կազմակերպումը և իրականացումը,
գ) Հայաuտանի Հանրապետության և Սփյուռքի ականավոր գիտնականների, մաս-նագետների, ազգային գործիչների գործունեության ներկայացումը Սփյուռքում, Արցախում և Հայաստանում, նրանց նվիրված ծրագրերի կազմակերպումը կամ մասնակցությունը դրանց,
դ) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի զարգացման ռազ-մավարության մշակմանն աջակցելը,
ե) Հայաստանում և այլ երկրներում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների, մշակութային ժառանգության պահպանության և իրավական պաշտպանության հարցերին աջակցելը,
զ) համահայկական նշանակության իրավագիտական և իրավունքի ոլորտի առանձին ծրագրերի մշակմանը և իրականացմանն օժանդակելը,
է) երիտասարդ մասնագետների և ուսանողների կրթական, մասնագիտական գոր-ծունեության խթանումը, որակավորման բարձրացումը, մասնագիտական փորձի ձեռքբերմանը նպաստելը,
ը) համահայկական նշանակության իրավագիտական մրցույթների, գիտագործնական uեմինարների և համաժողովների կազմակերպումը,
թ) իրավագիտության բնագավառի ազգային տեղեկատվական ցանցի uտեղծումը,
ժ) միջազգային իրավունքի մասնագետների պատրաստմանը, մասնավորապես ցեղասպանագետ-իրավաբանների պատրաստմանն աջակցությունը,
ի) oրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը։