Կազմակերպության կառավարումը Ժողով

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

7.1. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին՝ ժողովին։

7.2. Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ։ Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է կազմակերպության խորհուրդը։ Եթե Կազմակերպության անդամների թվաքանակն անցնում է հարյուրից, ապա խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները։

7.3. Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ վերահսկիչ մարմնի պատճառաբանված պահանջով՝ խորհրդի կողմից, պահանջող կողմի հաստատած օրակարգով՝ ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում։

7.4. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
ա/ Կազմակերպության կանոնադրության ընդունումը և փոփոխումը.
բ/ Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, փոփոխումը և հետկանչը.
գ/ Կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը.
դ/ Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը։

7.5.Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների կեսից ավելին։ Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ։ Կանոնադրության փոփոխությունները եւ լրացումները կատարվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների ձայների որակյալ մեծամասնությամբ (2/3-ով)։