Կազմակերպության կառավարումը Խորհուրդ

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

7.6.Կազմակերպության խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից՝ երկու տարի ժամկետով։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնող իրավաբաններն իրենք են առաջադրում խորհրդի անդամներ։ Հայաստանից կարող է ընտրվել խորհրդի մինչեւ 15 անդամ, ԱՄՆ-ից՝ 7, Ռուսաստանի Դաշնությունից՝ 7, Ֆրանսիայից՝ 6, Իրանից՝ 5, Լեռնային Ղարաբաղից՝ 3, Կանադայից՝ 2, Արգենտինայից՝ 2, Վրաստանից՝ 2, այլ երկրներից՝ մեկական անդամ։

7.7. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են խորհրդի աշխատանքներն համակարգող նախագահի կողմից՝ ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ։ Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի կամ խորհրդի հինգ անդամի պահանջով։ Խորհրդի նիստերը կարող են գումարվել նաեւ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով։

7.8. Կազմակերպությունն ունի հանձնաժողովներ, որոնց գործունեության ուղղությունները և կազմերն ընտրվում են խորհրդի կողմից։

7.9. Խորհուրդը՝
ա/ ընտրում է խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ, բացառությամբ խորհրդի աշխատանքները համակարգող առաջին նախագահի, որին ընտրում է հիմնադիր ժողովը,
բ/ հաստատում է համակարգող նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը.
գ/ առաջարկություններ է ներկայացնում Ժողովին` նրա բացառիկ իրավա-սությանը վերաբերող հարցերի մասին.
դ/ ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդա-մությունից.
ե/ Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ.
զ/ խրախուսում է ՀՀ և օտարերկրյա այն անձանց, ովքեր առանձնապես աչքի են ընկել Կազմակերպությանն աջակցող իրենց գործունեությամբ.
է/ ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.
ը/ սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.
թ/ ստեղծում և լուծարում է Կազմակերպության հիմնարկները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/, տնտեսական ընկերությունները, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.
ժ/ իրավունք ունի քննարկելու և լուծելու Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Ժողովի բացառիկ իրա-վասությանը վերապահվածներից, այդ թվում՝ նաև Կազմակերպության անդամակցության հարցը ոչ առևտրային իրավաբանական անձանց միություններին և միջազգային կազմակերպություններին.
ժա/ սահմանում է Կազմակերպության պարգևատրման կարգերը /մեդալ, պատվոգիր, շնորհակալագիր/ և այլ խրախուսանքի ձևերը,
ժբ/ հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները՝ վերահսկիչ մարմնի եզրակացության հիման վրա։

7.10. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում է իր անդամների կեսից ավելին։ Խորհրդի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում համակարգող նախագահի ձայնը վճռորոշ է։

«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության խորհրդի ցուցակ