Կազմակերպության կառավարումը Խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

7.11. Համակարգող նախագահն ընտրվում է խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, 2 տարի ժամկետով։

7.12. Համակարգող նախագահը համակարգում է խորհրդի աշխատանքները.
- ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի.
- ընդունում է որոշումներ, տալիս է լիազորագրեր.
- ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության բոլոր տեսակի և ցանկացած արժողությամբ գույքը.
- հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.
- անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծավալից և իր ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է նշանակել գործադիր տնօրեն, որի հետ նախագահը կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան տալիս, սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, լրացուցիչ լիազորություններ։

2009թ. սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած հիմնադիր ժողովում «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ է ընտրվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։