Կազմակերպության կառավարումը Գործադիր տնօրեն

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

7.12. Համակարգող նախագահը համակարգում է խորհրդի աշխատանքները…
- անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծավալից և իր ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է նշանակել գործադիր տնօրեն, որի հետ նախագահը կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան տալիս, սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, լրացուցիչ լիազորություններ։

7.14. Կազմակերպության գործադիր տնօրենը նշանակվում է երկու տարի ժամկետով։

7.15. Կազմակերպության գործադիր տնօրենը՝
- սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորությունների սահմաններում կազմակերպում և իրականացնում է կազմակերպության գործունեությունը.
- օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում պայմա-նագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.
- համակարգող նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.
- իր լիազորությունների սահմաններում ընդունում է որոշումներ, հաստիքային և պայմանագրային աշխատողներին տալիս հանձնարարականներ.
- իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում խորհրդին, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին։

«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է՝ Անահիտ Մանասյանը։