Կազմակերպության անդամներ Անդամների իրավունքներն ու պարտականությունները

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1.Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
ա/ ընտրել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններ և ընտրվել դրանցում.
բ/ Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
գ/ սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
դ/ ազատ դուրս գալ Կազմակերպությունից.
ե/ Կազմակերպությունից ստանալ օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.
զ/ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.
է/ Կազմակերպության խորհրդի եւ խորհրդի աշխատանքները համակարգող նախագահի ոչ կանոնադրական գործունեության դեմ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ժողովին, իսկ վերջինիս կողմից արդարացի լուծում չտալու դեպքում՝ դիմել դատարան.
ը/ Կազմակերպության աշխատանքներին մասնակցել հեռավար եղանակներով։

4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է՝
ա/ բարձր պահել Կազմակերպության հեղինակությունը.
բ/ կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
գ/ մուծել մուտքի վճար և անդամավճար, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է խորհուրդը.
դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները։

4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում։