Նորություններ

18 ապրիլի 2011թ.

ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

2011թ. ապրիլի 15-16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Արցախի համալ-սարանում, Ազգային ժողովում՝ հանձնաժողովների մասնակցությամբ, եւ ապա միջազգային խորհրդաժողովում քննարկումների թեման մեկն էր՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային իրավական երաշխիքները»։
ավելին...

Խորհրդաժողովի ծրագիրը (pdf)

27 սեպտեմբերի 2010թ.

Հայտարարություններ 

«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ իրավաբանների միությունը և Վարդանյան հիմնադրամը նախաձեռնել են Գոշավանքի հոգևոր համալիրի շրջանակներում հայ իրավական մտքի մեծ երախտավոր Մխիթար Գոշի դամբարանի առաջնահերթ վերակառուցման աշխատանքների իրականացումը։
ավելին...

ՀՀ սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը, փաստաբանների պալատը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայ երիտասարդ իրավաբաններին հրավիրում են ստաժավորում անցնելու հիշյալ մարմիններում։
ավելին...

3 հուլիսի 2010թ.

ՀՀ Սահմանադրության 15-ամյակի առիթով:
Գ. Հարությունյանի ելույթը ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում:
(անգլերեն)

16-17 ապրիլի 2010թ.

ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ  

2010թ. ապրիլի 16-17-ը ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտում տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Հայ սահմանադրականության զարգացման արդի հիմնախնդիրները» խորագրով։ Կոնֆերանսը կազմակերպել էին ՀՀ սահմանադրական դատարանը, ԼՂՀ գերագույն դատարանը, ԼՂՀ Ազգային Ժողովը՝ «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ մասնակցությամբ։ Խորհրդանշականն այն էր, որ հիշյալ միջոցառումն առաջին կոնֆերանսն էր՝ կազմակերպված «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ կողմից։
ավելին...