Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Գրադարան

arrowՍԴ գրադարան
arrowՍԴ էլեկտրոնային գրադարան

 

 

Սահմանադրական դատարանի գրադարան

Սահմանադրական դատարանի գրադարանը կազմավորվել է 1996 թվականին։ Գրադարանը հարուստ է իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և նախատեսված է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների ու աշխատակազմի, այլ նաև բաց է իրավագիտությամբ զբաղվող անձանց, հետազոտողների, գիտական ատենախոսություններ պաշտպանողների և քաղաքացիների համար։

Գրադարանային հավաքածուն ներառում է 2000-ից ավել միավոր բազմալեզու մասնագիտական գրականություն` օրենքների ժողովածուներ, տեղեկատուներ, ուսումնական ձեռնարկներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական հարաբերություններին, պատմությանը, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, Հայաստանի վարչական իրավունքին և պետական կառավարմանը նվիրված աշխատություններ, քրեական ու քաղաքացիական դատավարությանը վերաբերող գրքեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ: Գրադարանի հավաքածուում առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի և այլ պետությունների իրավունքի պատմության, պետության և իրավունքի տեսության, մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքերը, ինչպես նաև սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների պրակտիկային վերաբերող աշխատությունները։

Ի հավելումն իրավաբանական գրականության՝ Սահմանադրական դատարանի գրադարանում առկա են նաև իրավունքի փիլիսոփայությանը, միջազգային հարաբերություններին, սոցիոլոգիային, քաղաքագիտությանը, տնտեսագիտությանը, մշակույթին վերաբերող հիմնարար հրապարակումներ և աշխատություններ։ Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր տպագիր հրապարակումներով, իրավաբանական և այլ բնույթի ամսագրերով ու աշխատություններով։ Սահմանադրական դատարանի գրադարանի ուշագրավ գրական ֆոնդն են կազմում նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականությունը։

Գրադարանում պահվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով գրքեր։ Գրադարանում կազմված են այբբենական և կարգային գրացուցակներ, գործում է թեմատիկ քարտարան, կատարվում է մատենագիտական աշխատանք։

Գրադարանն օգտվողներին տրամադրում է համացանցային կապ, անհրաժեշտության դեպքում՝ լազերային տպիչ ու պատճենահանող սարք, իրականացնում է խորհրդատվություն գրադարանում նյութերի փնտրման վերաբերյալ:

Տպագիր տեղեկատվության
ապահովման պատասխանատու` Սարգսյան Նաիրա
phone
(+374 11) 588181, ներքին համար՝ 129



CC library CC Library

ՍԴ գրադարանի գրքերի ցանկ


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]