ՀՀ ՍԴ անդամ 1996-2005թթ.
Միքայել Սևյան
  • Միքայել Սևյանը ծնվել է 1935թ. մայիսի 12-ին Բաքվում։
    1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, միաժամանակ աշխատել է Երևանի զինվորական դատարանում որպես դատական նիստերի թարգմանիչ-քարտուղար։
    1963թ. աշխատել է զինվորական դատախազության համակարգում որպես քննիչ, ապա՝ բանակի դատախազ։ Ունի արդարադատության գնդապետի զինվորական և արդարադատության ավագ խորհրդականի դասային կոչումներ։
    1993-1995թթ. աշխատել է Մոսկվայի մարզի դատախազությունում որպես վարչության դատախազ։
    ՀՀ Նախագահի հրամանագրով 1996թ. փետրվարի 5-ից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
    ՀՀ Նախագահի հրամանագրով 1998թ. ապրիլի 23-ին նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս: