ՍԴ նախագահի օգնական
Արմենակ Մինասյանց

Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում

2012 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում

2015 թվականին գերազացանցությամբ ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ու իրավունք ծրագիրը

  • 2009-2011 թթ.
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի թարգմանչական-հրատարակչական բաժնում որպես առաջատար մասնագետ 
  • 2011-2012 թթ.
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի արտաքին կապերի բաժնում որպես գլխավոր մասնագետ 
  • 2012 թ. սեպտեմբեր – 2021 թ. հունվար
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի արտաքին կապերի բաժնում որպես բաժնի վարիչ, արարողակարգի պատասխանատու 
  • 2020 թ. նոյեմբերին
    նշանակվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի լիազոր ներկայացուցիչ 
  • 2020 թ. դեկտեմբերին
    նշանակվել է ՄԻԵԴ-ի Բարձր դատարանների ցանցում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ներկայացուցիչ 
  • 2021 թ. հունվարի 26-ին
    նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահի օգնականի պաշտոնում 
  • 2016-2017 թթ.
    աշխատել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում («Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում) 
  • 2017 թ.
    որպես հրավիրյալ փորձագետ դասավանդել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում 
  • 2016 թվական
    ավարտել է Վիենայի դիվանագիտական ակադեմիայի ամառային դասընթացը 
  • 2012 թվական
    շնորհվել է Արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան 
  • 2018 թվականի փետրվարին
    արժանացել է Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի 25-ամյակի տոնական հուշամեդալին՝ հայ-չեխական միջդատարանական հարաբերությունների զարգացման համար:
     

Այլ տվյալներ

Հանդիսացել է մարդու իրավունքների պաշտպանության և եվրոպական ինտեգրման հարցերով զբաղվող մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպությունների համահիմնադիր և անդամ: 
2013 – 2015 թվականներին հանդիսացել է Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-ԱլԳ երիտասարդ առաջնորդների» ֆորումի անդամ:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների: