ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հ. ԽԱՌԱՏՅԱՆԻ, Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 73 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 75 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 24.10.2006թ. որոշմամբ/

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ «Քաղաքացիներ Հ. Խառատյանի, Ա. Աբրահամյանի, Ա. Ղուկասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73 հոդվածի եւ 75 հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսել 2007թ. փետրվարի 6-ին։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Դանիելյանին։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-67