ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության եւ Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանների համագործակցության ասպարեզում մեծ ներդրման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացին փորձագիտական ծանրակշիռ մասնակցության համար Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ

ԱՅՎԱՐՍ ԷՆՁԻՆՇԻՆ

պարգեւատրել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ք. Երեւան
14 նոյեմբերի 2006 թ.
ՍԴԱՈ-68