ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 26.09.2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԴԱՈ-56 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Ի փոփոխումն ««Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով 26.09.2006թ. ՍԴԱՈ-56 աշխատակարգային որոշման 2-րդ կետի, նշված գործով դատաքննությունը, գործով զեկուցող նշանակված՝ սահմանադրական դատարանի անդամ Հ. Դանիելյանի հարգելի պատճառով բացակայության կապակցությամբ, 2006թ. դեկտեմբերի 12-ի փոխարեն սկսել 2006թ. դեկտեմբերի 22-ին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ -72