ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՆՇԱՆԱՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՎԱՐԺԱԴԱՇՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 3 հոկտեմբերի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի« Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Աղաբեկյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական նշանաձգությունների անցկացման համար ռազմական վարժադաշտերի տրամադրման կարգի մասին 2000 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 2000թ. մարտի 16-ին Մոսկվայում՝ երկու պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի համագործակցությունն ապահովելու եւ դրանք մարտունակ վիճակում պահելու նպատակով:
Համաձայնագրով սահմանվում են Կողմերի պաշտպանության նախարարությունների գործառնությունները եւ պարտավորությունները՝ միմյանց նկատմամբ ՌԴ վարժադաշտերում ՀՀ հակաօդային պաշտպանության զորամասերի մարտական նշանաձգությունների անցկացման բնագավառում եւ կարգավորվում են մարտական նշանաձգության անցկացման հարցերը, մասնավորապես, վարժադաշտում անվտանգության միջոցառումների խախտման դեպքում զորամասերի հեռացման, վարժադաշտի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների վերականգնման, մարտական նշանաձգությունների նախապատրաստման, ՀՀ զորամասերի եւ զինամթերքի դեպի վարժադաշտ եւ հետ փոխադրման, ՀՀ զորամասերի անձնակազմերի բժշկական ապահովման իրականացման եւ այլ հարցեր:
Համաձայնագրով սահմանվում են մարտական նշանաձգության անցկացման հետ կապված ծախսերի վճարման կարգը եւ պայմանները:
Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու« ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի եւ համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված ՀՀ զորամասերի՝ վարժադաշտում անցկացրած ժամանակահատվածում ՌԴ-ին հասցրած նյութական վնասի հատուցման, զորամասի անձնակազմի մեղքով շարքից դուրս եկած սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերականգնման համար օգտագործված պահեստամասերի արժեքը վճարելու, ՌԴ մասնագետների ներգրավման, անհրաժեշտ փաստաթղթերի եւ գրականության հրատարակման, թիրախների« սպառազինության եւ ռազմական տեխնիկայի օգտագործման, ավիացիոն փոխադրումների« ՀՀ զորամասերի պարենային եւ հյուրանոցային ապահովման, ծախսած էլեկտրաէներգիայի եւ ջրի, վառելիքի եւ քսայուղերի, բժշկական ապահովման ծախսերը հատուցելու հետ:
Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն եւ ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմա-նադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական նշանաձգությունների անցկացման համար ռազմական վարժադաշտերի տրամադրման կարգի մասին 2000 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3 հոկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 258