ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1977 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Է. Միլիտոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1977թվականիհոկտեմբերի 11-ին Փարիզում ստորագրված՝ Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչԷ. Միլիտոնյանի բացատրությունը, հետազոտելով Կանոնադրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա Կանոնադրությունն ստորագրվել է 1977թ. հոկտեմբերի 11-ին՝ Փարիզում:

Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնը հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության՝ Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւpan lang=EN-US>նագրի (SC-76/WS/4, Փարիզ, հունվար, 1976) հիման վրա:

Կենտրոնի նպատակը պարբերականների գրանցման ավտոմատ համակարգ ներդնելն ու գործարկելն է՝ ընդգրկելով գրանցված գիտելիքի ամբողջ ոլորտը, որը կոչվում է Պարբերականների տվյալների միջազգային համակարգ (ISDS)՝ Պարբերականների միջազգային ստանդարտ համարանիշ (ISSN) տրամադրելու համար:

Կենտրոնը պատասխանատվություն է կրում գիտելիքի բոլոր բնագավառներում պարբերականների գրանցÙ³Ý կարգի ներդրման եւ գործարկման համար:Այն, անհրաժեշտության դեպքում, համագործակցում է նույն ոլորտում գործող ազգային եւ տարածաշրջանային կենտրոնների հետ:

Կենտրոնի մարմիններն են՝ Գլխավոր համաժողովը, Ղեկավար խորհրդատվական Տնօրենը:

Գլխավոր համաժողովը կազմված է Միավորված ազգերի կազմակերպության՝ Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ սույն Կանոնադրության մասնակից յուրաքանչյուր անդամ պետության եւ ասոցիացված անդամի մեկական ներկայացուցչից եւ Գլխավոր տնօրենի կողմից նշանակված մեկ ներկայացուցչից:

Ղեկավար խորհուրդն ունի Կենտրոնի վարչական ղեկավարման համար անհրաժեշտ իրավունքներ: Այն ընդունում է Կենտրոնի աշխատանքային ծրագրերը եւ բյուջեն, հաստատում է Կենտրոնի տնօրենի կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները: Կենտրոնը վերահսկվում է Ղեկավար խորհրդի կողմից, որի կազմավորման կարգն ամրագրվածէ Կանոնադրությամբ:

Կանոնադրությամբ ամրագրված են նաեւ Կենտրոնի մյուս մարմինների լիազորությունները:

Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրությանը միանալով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել Գլխավոր համաժողովի կողմից սահմանված անդամավճարը:

ՄԱԿ-ի՝ Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ սույն Կանոնադրության մասնակից անդամ պետությունները եւ ասոցիացված անդամները կարող են դուրս գալ Կանոնադրությունից՝Կենտրոնի տնօրենին գրավոր ծանուցելովայդ մասին: Կանոնադրությունից դուրս եկող պետությունը հրաժարվում է Կենտրոնի ակտիվների բոլոր բաժնեմասերից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1977թվականիհոկտեմբերի 11-ին Փարիզում ստորագրված՝ Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում ենՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 328

print page Տպել էջը