2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 19 հուլիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի մայիսի 3-ին Մինսկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հունվարի 18-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին կից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի ռեժիմից հանումների մասին արձանագրության մեջ կատարվող ազատ առեւտրի ռեժիմից հանումների վերացման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2005թ. մայիսի 3-ին՝ Մինսկում, նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հունվարի 18-ի՝ ազատ առեւտրի մասին համաձայնագրին կից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի ռեժիմից հանումների մասին 2002 թվականի հունիսի 6-ի արձանագրության մեջ վերացնել ազատ առեւտրի ռեժիմից հանումները:
2. Արձանագրությունն ստորագրվել է ի կատարումն 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի եւ 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին արձանագրության դրույթների։
3. Արձանագրությամբ Կողմերը համաձայնել են, որ 2002 թվականի հունիսի 6-ի արձանագրությամբ ազատ առեւտրի ռեժիմից հանումները կիրականացվեն սույն արձանագրությանը կից ժամանակացույցի համաձայն: Երկու արձանագրությունները գործելու են մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը:
4. Արձանագրությունում նախատեսված են դրույթներ՝ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու եւ դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:
5. Սույն արձանագրությունը հանդիսանում է 2000 թվականի հունվարի 18-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի անբաժանելի մասը:
6. Արձանագրությունը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն եւ ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
7. Արձանագրության եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրությամբ ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի պահանջներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի մայիսի 3-ին Մինսկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հունվարի 18-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին կից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի ռեժիմից հանումների մասին արձանագրության մեջ կատարվող ազատ առեւտրի ռեժիմից հանումների վերացման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
19 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ - 593