1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 20 սեպտեմբերի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Վ. Պողոսյանի (հարգելի պատճառով չի մասնակցել որոշման ընդունմանը),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված՝ Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրում եւ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Բեռնում ստորագրված՝ Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, կանոնակարգը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ընդունվել է Համաշխարհային փոստային միության 22-րդ համագումարի կողմից 1999թ. սեպտեմբերի 15-ին՝ Պեկինում, իսկ կանոնակարգը հաստատվել է Միության մարմին հանդիսացող Փոստային շահագործման խորհրդի կողմից 1999թ. դեկտեմբերի 1-ին Բեռնում՝ ի կատարումն Համաշխարհային փոստային միության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 22 հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի դրույթների։
Համաձայնագրի նպատակը փոստային դրամական միջոցների փոխանցման վերաբերյալ բոլոր ծառայությունների կարգավորումն է, իսկ կանոնակարգի նպատակը Համաշխարհային փոստային կոնվենցիայի եւ համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ կանոնների սահմանումն է։
Համաձայնագիրը եւ կանոնակարգն ուժի մեջ են մտել 2001թ. հունվարի 1-ին։
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրն ստորագրել է 1999թ. սեպտեմբերի 15-ին՝ Պեկինում, իսկ կանոնակարգը՝ 1999թ. դեկտեմբերի 1-ին՝ Բեռնում։
2. Համաձայնագիրը Կանոնադրության 22 հոդվածի 4-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Համաշխարհային փոստային միության (այսուհետ՝ Միություն) փաստաթղթերից մեկը, պարտադիր է Միության այն անդամ երկրների համար, որոնք մասնակցում են դրան եւ Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության՝ այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան, իսկ կանոնակարգը վերը նշված հոդվածների ուժով հանդիսանում է Միության փաստաթղթերից մեկը եւ ենթակա է հավանության՝ այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան։
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
4. Կանոնակարգը սահմանում է կանոններ, որոնք մանրամասնում եւ կոնկրետացնում են Համաշխարհային փոստային կոնվենցիայի եւ քննության առարկա համաձայնագրի դրույթները եւ կոչված են ապահովելու դրանց արդյունավետ կիրառումը եւ գործողությունը։
5. Կանոնադրության 22 հոդվածի 4-րդ կետի հիման վրա կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առարկա կանոնակարգը դիտարկում է որպես քննության առարկա համաձայնագրին կից փաստաթուղթ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի
2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999թ. սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված՝ Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրում եւ 1999թ. դեկտեմբերի 1-ին Բեռնում ստորագրված՝ Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 սեպտեմբերի
2005 թվականի
ՍԴՈ - 599