Հատուկ կարևորություն տալով Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավվածությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներին՝ 2021 թվականի հոկտեմբերից Սահմանադրական դատարանն անդամակցում է Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցությանը՝ դառնալով ընկերակցության 46-րդ լիիրավ անդամը և Հարավային Կովկասի՝ սահմանադրական արդարադատություն իրականացնող առաջին մարմինը, որն անդամակցում է այս հեղինակավոր ընկերակցությանը:
Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցությունը ստեղծվել է 1997 թվականին ֆրանկոֆոն երկրների միջև կապերի ամրապնդման նպատակով և այժմ միավորում է շուրջ 50 սահմանադրական դատարաններ և համարժեք իրավասությամբ հաստատություններ Աֆրիկայում, Եվրոպայում, Ամերիկայում և Ասիայում: Ընկերակցության նպատակն է նպաստել իրավական պետության հայեցակարգի ամրապնդմանը, խթանել ընկերակցության անդամների միջև լավագույն փորձի փոխանակումը և աջակցել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: