ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝ պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի փետրվարի 13-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշված գործով Սահմանադրա-կան դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Արուսյակ Ալեքսանյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշված գործով Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Արուսյակ Ալեքսանյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024-2026 թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում մինչև 2023 թվականի ապրիլի 7-ը բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ կազմակերպելու ցանկության դեպքում կարող եք դիմել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին (էլ.փոստ՝ g.hunanyan@concourt.am, հեռ. +37411 588 120)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի լրումն 2022 թվականի դեկտեմբերի 28-ի տեղեկատվության
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունվարի 3-ից Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված տուրքն անհրաժեշտ է վճարել բացառապես 900005001608 հաշվեհամարին:
16 նոյեմբերի 2022 թ.
2022 թվականի նոյեմբերի 15-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հրայր Թովմասյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
16 նոյեմբերի 2022 թ.
2022 թվականի նոյեմբերի 15-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հրայր Թովմասյանի դիմումի հիման վրա` 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 41-րդ գլխի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
13 սեպտեմբերի 2022 թ.
2022 թվականի սեպտեմբերի 13-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023-2025 թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում մինչև 2022 թվականի ապրիլի 7-ը բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ կազմակերպելու ցանկության դեպքում կարող եք դիմել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին (էլ.փոստ՝ g.hunanyan@concourt.am, հեռ. +37411 588 120)
25 նոյեմբերի 2021 թ.
2021 թվականինոյեմբերի 25-ին մեկնարկել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:
22 նոյեմբերի 2021 թ.
Տեղեկացնում ենք, որ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» պարբերականը վերսկսել է իր համարներում գիտական հոդվածների տպագրության նախկինում ձևավորված պրակտիկան:
16 նոյեմբերի 2021 թ.
2021 թվականի նոյեմբերի 16-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի դիմումների հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
12 հոկտեմբերի 2021 թ.
2021 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
8 սեպտեմբերի 2021 թ.
Տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում քննության է առել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ նշված դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: