Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (110) 2023

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

Ա. ԲԻՇԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման փոխգործակցության տարբեր ասպեկտների գիտական ըմբռնումը պայմանավորված է հասարակության արդիականացման ընթացքում տեղի ունեցող և հասունացող սոցիալական գործընթացների տեսական և գործնական ուսումնասիրությամբ և համակարգմամբ: Այդ փոխհարաբերությունները շատ դեպքերում պայմանավորում են ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետությունը, այլև ազդեցություն են ունենում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ընթացքի վրա:
Տարածքային արդիականացման գործընթացների հաջողությունն ուղղակիորեն կախված է պետական որոշումների կայացման և տեղական փոխազդեցությունների աստիճանից, իսկ բնակչության մասնակցությունն այդ փոխհարաբերություներին կնպաստի ժողովրդավարության ձևերի զարգացմանը, համայնքի խորքային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:
Ուսումնասիրության առարկան տեղական ինքնակառավարման և պետական կառավարման փոխհարաբերությունների զարգացման տարբեր ասպեկտների վերլուծության, ինչպես նաև դրանց ֆունկցիոնալ փոխգործակցության առանձնահատկություններն են: 
Հիմնաբառեր. տեղական ինքնակառավարում, տարածքային կառավարում, պատվիրակված լիազորություններ, ֆինանսական վերահսկողություն, փոխգործակցություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.2-100