Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (110) 2023

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԵՎ «ԴԱՏԱՎՈՐԸ ԵՆԹԱԿԱ Է ՕՐԵՆՔԻՆ» ԴՐՈՒՅԹԸ CONTRA LEGEM ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ա.ՂԱՄԲԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում է contra legem իրավունքի զարգացման դոկտրինի և օրինականության սկզբունքի, «դատավորը ենթակա է օրենքին» դրույթի հարաբերակցությունը։ Հեղինակը, օրինականության սկզբունքը վերլուծելով «թող աշխարհը կործանվի, բայց օրենքը հաղթի» մաքսիմի տեսանկյունից, եզրակացնում է, որ օրենքի պահանջների անշեղ կատարումը (օրինականությունը) ոչ թե նպատակ է, այլ միջոց է: Եթե օրինականության սկզբունքն անշեղորեն պահպանելը կարող է հասարակարգի համար ունենալ կործանարար նշանակություն, ապա օրինականություն սկզբունքից պետք է կատարել բացառություն և հայտարարել՝ «թող օրենքը պարտվի, բայց աշխարհը չկործանվի»։
 Իրավունքի բոլոր սկզբունքները, այդ թվում օրինականության սկզբունքը, ունեն բացառություններ։ Օրինականության սկզբունքից և «դատավորը ենթակա է օրենքին» դրույթից միակ թույլատրելի բացառությունը contra legem իրավունքի զարգացման դոկտրինն է։
Հետխորհրդային դատավորը, contra legem իրավունքի զարգացման դոկտրինի հիման վրա օրենսդրական կարգավորման անտրամաբանության կամ անարդարության աղաղակող լինելը կարող է գնահատել «տասնչորս տարեկան երեխայի» բանաձևով, որի չափորոշիչներն այն աստիճան ցածր են, որ դատավորին կազատի քաղաքական իշխանության հնարավոր «հարձակումներից»։ 
Հիմնաբառեր. իրավունքի սկզբունք, իրավունքի մաքսիմ, contra legem իրավունքի զարգացման դոկտրին, օրինականություն, դատավորը գործում է օրենքին համապատասխան, դատավորը ենթակա է օրենքին, «Pereat mundus et, fiat justitia»։
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.2-10