Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (111) 2023

«ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՂՄ ՈՐՈՇՄԱՆ ՕԳՏԻՆ (IN DUBIO MITIUS)» ՄԱՔՍԻՄԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼԻՍ

Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆ, Մ. ՄՈՒՐԱԴՅԱՆ, Մ. ՄԿՐՏՉՅԱՆ

Ամփոփագիր

Սույն հոդվածի նպատակն է պարզել, թե «in dubio mitius (կասկածների դեպքում մեղմ որոշման օգտին)» իրավական մաքսիմն արդյոք կարո՞ղ է օգտագործվել իրավական անորոշությունները (իրավական նորմերի բովանդակային անորոշությունները, իրավական կոլիզիաների և օրենսդրական բացերի հետևանքով ծագած անորոշությունները) լուծելու (վերացնելու) նպատակով։ 
Հեղինակներն իրավահամեմատական մեթոդի օգնությամբ կատարել են միջճյուղային վերլուծություն և եզրակացրել, որ «in dubio mitius» մաքսիմը կիրառվում է իրավունքի տարբեր ճյուղերում և ունի տարբեր ձևակերպումներ: Օրինակ՝ սահմանադրական իրավունքում այն առավել հայտնի է որպես «in dubio pro libertate (կասկածները հօգուտ ազատության/իրավունքի)», հարկային իրավունքում՝ «in dubio pro tributario (կասկածները հօգուտ հարկատուի)» կամ «in dubio contra fiscum (կասկածներն ի վնաս գանձարանի)», քրեական դատավարությունում՝ «in dubio pro reo/favor rei (չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի)»: 
Որոշ իրավական համակարգերում, օրինակ՝ Գերմանիայում «in dubio mitius» մաքսիմը որպես իրավական անորոշությունները հաղթահարելու վերջին միջոց դիտարկելու մոտեցումը մերժվում է։ Սակայն իրավական համակարգերի մեծ մասում «in dubio mitius» մաքսիմը կիրառվում է որպես իրավական անորոշության լուծման վերջին միջոց։ Մի շարք պետություններ պոզիտիվ իրավունքում էքսպլիցիտ ամրագրել են իրավական անորոշությունների պայմաններում անձի համար բարենպաստ որոշում կայացնելու մասին նորմ:
Հիմնաբառեր։ «In dubio mitius» մաքսիմ, իրավական անորոշություն, բարենպաստ որոշում, օրենսդրական բաց, իրավական կոլիզիաներ։
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.3-8