ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԽԱՌԸ ՏԻՊԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԸՆԹԱՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ (ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԼԱՆՔԻ (ԴՐԱ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ) ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ)
Ամփոփագիր
Հոդվածում ներկայացվում են քրեական դատավարությունում մեղադրյալի՝ օբյեկտի կարգավիճակից դուրս գալու, նրա շարունակական սուբյեկտայնացման հարցերը և դրանով պայմանավորված՝ քրեական դատավարության տիպային վերափոխումները, խառը դատավարությունում մի շարք սկզբունքների կենսագործումը։
Հոդվածում քննարկվում են քրեական դատավարության՝ մայրցամաքային «խառը» դատավարության տիպին անցմամբ պայմանավորված՝ քրեական դատավարությունում ծնունդ առած և ինկվիզիցիոն դատավարության կազմակերպման սկզբունքներին ուղիղ հակադիր՝ անմիջականության, բանավորության, մրցակցության, հրապարակայնության սկզբունքների ծագումնաբանական հիմքերը և դրանց գործառնական նշանակությունը՝ ընդգծելով սկզբունքների կարևոր դերը ժամանակակից մայրցամաքային քրեադատավարական համակարգում։
Հոդվածում վերլուծվում են օրենսդրական կարգավորումները և բացահայտվում այս սկզբունքների կենսագործվածությունը մեղադրյալին կալանավորելու (կալանքի ժամկետը երկարաձգելու) միջնորդության՝ առաջին ատյանի դատարանում իրականացվող քննության շրջանակներում:
Բացի այդ, աշխատանքում քննարկվում է առաջին ատյանի դատարանի կողմից նշված միջնորդության արդյունքում կայացված որոշման՝ վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման շրջանակներում իրականացվող դատական քննության շրջանակներում նշված սկզբունքների կենսագործման հարցն օրենսդրական մակարդակում, ինչպես նաև բացահայտվում են օրենսդրական կարգավորումների հետևանքով ձևավորված իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց կողմերը։
Հիմնաբառեր. գրավոր ընթացակարգ, կալանավորում, անձնական ազատության իրավունք, վերանայում, կալանավորման իրավաչափության վիճարկում, մեղադրյալ, քրեական դատավարության օբյեկտ, քրեական դատավարության սուբյեկտ:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.3-67
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: