ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ՈՒԺԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Ուսումնասիրությունն ուղղված է Սահմանադիր ուժի էության և նշանակության վերհանմանն ու դոկտրինալ վերլուծմանը՝ սահմանադրական իրավունքի պատմաքաղաքական զարգացման առանձնահատկությունների համատեքստում։
Հեղինակները նպատակադրվում են տարանջատել Սահմանադիր և սահմանված ուժերը և ցուցադրել վերջիններիս ձևավորման ու կենսագործման իրավաքաղաքական առանձնահատկությունները։ Հեղինակները գտնում են, որ սահմանված ուժը բխում է Սահմանադիր ուժից, որի միակ կրողը Ժողովուրդն է։ Հեղինակները գտնում են, որ Սահմանադիր ուժի բնույթը պայմանավորված է այն ազգային արժեքներով, սկզբունքներով և հիմնարար նպատակներով, որոնց կրողը Ժողովուրդն է: Հեղինակների կողմից, հատկապես, ընդգծվում է Սահմանադիր ուժի քաղաքական ներուժը, որը հասունացման որոշակի փուլում և, հատկապես, պատմաքաղաքական ճգնաժամային զարգացումների պարագայում անխուսափելիորեն գտնում է իր պոզիտիվ-իրավական արտահայտությունը։
Հեղինակների դիտարկմամբ՝ Սահմանադիր ուժի կողմից հաստատագրված արժեքներն ու սկզբունքները անհաղաթահարելի են և օժտված են բացարձակ իրավական իմպերատիվությամբ և ուղենիշային նշանակություն ունեն ողջ իրավակարգի համար։ Այդ հիմնարար դրույթները գերակա են ինչպես ներպետական իրավունքի, այնպես էլ միջազգային իրավունքի նկատմամբ և վերջիններս պետք է ընկալվեն, մեկնաբանվեն և կիրառվեն բացառապես սահմանադրի կողմից պետականահաստատ փաստաթղթերում հաստատագրված հիմնարար սկզբունքներին, արժեքներին ու համազգային նպատակներին համահունչ։ Սահմանադիր ուժի ինքնաարտահայտման արդյունքում ամրագրված հիմնադրույթներին և սահմանադրի սահմանադրական ինքնությանը հակասող ոչ մի արարք թե՛ ներպետական, թե՛ միջազգային-իրավական ռելիեֆում չի կարող հավակնել սահմանադրական որակմանը։
Վերոգրյալին հեղինակները հանգում են տեսական փորձի և, մասնավորապես՝ Հայոց պետականության ձևավորման առանցքային և վերաբերելի փորձի փոխկապակցված վերլուծությամբ։
Ուսումանասիրությունը խարսխված է իրավահամեմատական և պատմաիրավական մեթոդների գործարկման վրա։
Հիմնաբառեր. Սահմանադիր ուժ, սահմանված ուժ, Սահմանադիր, սահմանադրական ինքնություն, սահմանադրական մշակույթ, պետականաստեղծ փաստաթղթեր։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.3-120
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: