ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ
Ամփոփագիր
Որոշ դեպքերում մարդիկ կարող են հրաժարվել իրենց սուբյեկտիվ իրավունքներից, օրինակ՝ թույլ տալով իրավապահ մարմիններին իրականացնել բնակարանի խուզարկություն՝ առանց դատարանի որոշման։ Սակայն, նույնիսկ երբ անձը հրաժարվում է իր սուբյեկտիվ իրավունքներից` իրավունքին միջամտելու համաձայնություն տալով, պետությունը, այդուհանդերձ, պարտավոր է հետևել որոշակի ընթացակարգերի։ Մասնավորապես՝ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է ստանան խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշումը, նույնիսկ եթե անձը համաձայնում է առանց դատարանի որոշման բնակարանի խուզարկությանը։
Իսկ արդյո՞ք հնարավոր է հրաժարվել մարդու հիմնական իրավունքը սահմանադրորեն ամրագրելուց։ Արդյո՞ք այդպիսի հնարավորության առկայության դեպքում անհրաժեշտություն չի առաջանում որոշակի սահմանափակումների նախատեսման, ինչպես սուբյեկտիվ սահմանադրական իրավունքներից հրաժարվելու ժամանակ։
Հոդվածի առաջին մասում խոսվում է մարդու հիմնական իրավունքների և հանրաքվեի ճանապարհով դրանց սահմանադրական ամրագրումից հրաժարվելու մասին, երկրոդ մասում՝ մարդու հիմնական իրավունքների սահմանադրական ամրագրումից հրաժարվելու հիմնա-պատճառների, իսկ վերջում՝ մարդու հիմնական իրավունքների սահմանադրական ամրագրումից հրաժարվելու իրավաչափության պայմանների և դրանց պաշտպանության որոշ միջոցների:
Աշխատության մեջ առավելապես քննարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի փորձը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պետություններն աչքի են ընկնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեների անցկացման հաճախակիությամբ:
Հիմնաբառեր. մարդու հիմնական իրավունքներ, իրավունքից հրաժարում, հանրաքվե, իրավունքի սահմանափակում, փոքրամասնություն:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.3-249
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: