Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

ԱԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ամփոփագիր
Սույն հոդվածում քննարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում պատասխանողին սնանկ ճանաչելու հիմքով քաղաքացիական գործի վարույթըկարճելու դեպքում պետական տուրքի վերադարձման անհնարինության խնդիրը՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ դատարանի մատչելիության և սեփականության իրավունքների լույսի ներքո։ 
Սույն հետազոտության նպատակն է գործող իրավակարգավորումների համալիր ուսումնասիրության արդյունքում պարզել այն իրավական հիմքերը, որոնք թույլ կտան դատարանին՝ պատասխանողին սնանկ ճանաչելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու դեպքում հայցվորին մասնակի կամ լրիվ վերադարձնել արդեն իսկ վճարված պետական տուրքը, իսկ վճարված չլինելու դեպքում՝ լուծել սույն հարցը։
Ուսումնասիրության արդյունքում հեղինակների կողմից անդրադարձ է կատարվում պետական տուրքի գանձման ինստիտուտի և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցության հարցին, պետական տուրքի գանձման նպատակներին, պետական տուրքի վերադարձման խնդրին՝ սեփականության իրավունքի, ինչպես նաև դատական ծախսերի բաշխման հարցին՝ սնանկության վարույթի առանձնահատկությունների լույսի ներքո։ 
Հիմնաբառեր. պետական տուրք, սնանկության վարույթ, սեփականության իրավունք, դատարանի մատչելիություն, պետական տուրքի վերադարձ։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-63