ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Ամփոփագիր
Սույն հոդվածն ուսումնասիրում է արդար դատաքննության իրավունքի պատմական վերաիմաստավորումը՝ ներկայացնելով, որ յուրաքանչյուր ժամանակագրական փոփոխություն պայմանավորված է պատմական փորձով, իրավունքի հանրային ընկալման փոփոխությամբ, միջազգային իրավունքի զարգացմամբ, ինչպես նաև միջազգային վերահսկողական մարմինների ստեղծմամբ։
Միաժամանակ հոդվածը հիմնավորում է, որ արդար դատաքննության իրավունքը, լինելով դինամիկ և «բաց» ինստիտուտ, 21-րդ դարում բախվում է նոր մարտահրավերների՝ թվայնացում, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրում, անձնական տվյալների պաշտպանություն և անվտանգության օրակարգի ուժեղացում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ պաշտպանության համար սահմանադրականացումը բավարար չէ։ Արդար դատաքննության արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ զուգահեռաբար զարգանում են այն երաշխավորող դատական և սահմանադրական մեխանիզմները՝ ներառյալ դատական անկախության ինստիտուցիոնալ կարգավորումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը, շահերի բախման կանխարգելումը և արդյունավետ դատական վերահսկողությունը, որոնք միասին ապահովում են սույն իրավունքի կենսունակությունն ու կենսագործումը։
Հիմնաբառեր. արդար դատաքննություն, մարդու իրավունքներ, դատական անկախություն, սահմանադրականություն, սահմանադրական վերահսկողություն, միջազգային իրավունք, սահմանադրություն։
DOI: https://10.59560/18291155-2026.1-207
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: