ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ամփոփագիր
«Փրկարարական ծառայողի սոցիալական երաշխիքների իրավական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում փրկարարական ծառայողների սոցիալական երաշխիքների իրավական հիմնախնդիրների ուսումնասիրությանը։
Փրկարար ծառայության անձնակազմն իրենից ներկայացնում է հատուկ մասնագիտական խումբ, որի հիմնական նպատակը բնակչությանը տարբեր տեսակի սպառնալիքներից պաշտպանելն է։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն են ստանում սոցիալապես նշանակալի գործառույթներ և խնդիրներ կատարող փրկարարական ծառայողների նկատմամբ պետության կողմից երաշխիքների և արտոնությունների տրամադրման և ապահովման խնդիրները։
Հոդվածի արդիականությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված և ժամանակակից հասարակության մեջ առկա սոցիալական երաշխիքների համապարփակ վերլուծության անհրաժեշտությամբ, ինչը թույլ կտա սոցիալական երաշխիքների իրականացման խնդիրների ու մեխանիզմների բացահայտման արդյունքում մշակել համակարգի բարելավման նոր մոտեցումներ:
Հոդվածում քննարկվում են սոցիալական երաշխիքների ծագումնաբանությունը և պատմական զարգացումը, առանձնացվում են հատուկ կատեգորիայի անձանց, մասնավորապես՝ փրկարարական ծառայողների համար օրենսդրությամբ ամրագրված և տրամադրվող սոցիալական երաշխիքները և դրանց տրամադրման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները։
Հիմնաբառեր․ Սահմանադրություն, սոցիալական երաշխիք, փրկարարական ծառայող, իրավունք, պետություն:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-195
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: