ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ
Ամփոփագիր
«Փրկարարական ծառայության կազմակերպման իրավական հիմնահարցերը այլ ծառայությունների հետ համեմատությամբ» վերտառությամբ հոդվածի արդիականությունը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:
Փրկարարական ծառայության գործառույթների իրականացման արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես՝ սկսած կադրերի ընտրությունից, ծառայության անցման և աշխատանքային հարաբերությունների ճիշտ կազմակերպումից, միջոցառումների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի և բոլոր մարմինների մասնակցությունից մինչև բուն փրկարարական աշխատանքների իրականացումը և հետևանքների վերացումը։
Հոդվածում քննարկվում են փրկարարական ծառայության վրա քաղաքացիական ծառայության իրավակարգավորումների տարածման անհնարինության, այլ ուժային կառույցների հետ գործառույթների համընկնման, գործնականում օրենսդրությամբ ծառայություններին վերապահված գործառույթներից բխող առանձնահատկությունների և հիմնախնդիրների հետ կապված հարցերը։
Հիմնաբառեր․ փրկարարական ծառայություն, քաղաքացիական ծառայություն, զինծառայող, պաշտպանություն, անվտանգություն:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.4-.88
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: