Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(122)2026

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՎ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ԱՆԻ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Ամփոփագիր

    Պարտավորությունների կատարումն այս կամ այն եղանակով ապահովելը եղել և շարունակում է տարածված և կիրառելի մնալ Հայաստանում: Վերջին շրջանում մեծ ծավալների են հասնում նաև ֆիզիկական անձանց սնանկության դեպքերը, որոնք՝ կախված դրանց ելքից, գործնական և իրավական բազմաթիվ հարցեր են առաջացնում: Սույն հոդվածում հեղինակն անդրադարձել է քաղացիաիրավական հարաբերություններում հաճախ հանդիպող մի երևույթի, երբ բանկի հանդեպ իր պարտավորության կատարումը երաշխավորությամբ ապահոված ֆիզիկական անձ վարկառուի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ է կայացվում, որն ուժի մեջ մտնելուց հետո առաջ է գալիս երաշխավորության դադարեցման հարց: 

    Հոդվածում եզրահանգում է արվում, որ առկա է օրենսդրական բաց. ոլորտը կարգավորող օրենսդրությունը հստակ չի կարգավորում այն հարցը, թե վերը նկարագրված իրավիճակում երաշխավորությունը համարվելո՞ւ է դադարած, թե՞ բանկերը հիմնական պարտավորության կատարումը երաշխավորից պահանջելու իրավունք, այնուամենայնիվ, պետք է ունենան: Հեղինակի համոզմամբ՝ նշված իրավիճակում երաշխավորության պարտավորությունը չպետք է դադարեցվի: Փաստ է, որ առկա օրենսդրական բացը հակասական պրակտիկայի ձևավորման է հանգեցրել՝ իրավական անորոշ դաշտ ստեղծելով:

 

    Հիմնաբառեր. երաշխավորություն, սնանկություն, սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ, օրենսդրական բաց:

DOI: https://10.59560/18291155-2026.1-265