Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (115)2024

«ՆԱԽՆԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԸ ՈՐՊԵՍ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ SUI GENERIS ՕԲՅԵԿՏ

Աննա Խաչատրյան

Ամփոփագիր

     Ավանդական բժշկական գիտելիքը ժողովրդի, համայնքի՝ սերնդեսերունդ փոխանցվող ոչ նյութական մշակութային ժառանգություն է: Ավանդական բժշկական գիտելիքն իր մեջ ներառում է ոչ միայն որոշակի առողջական խնդիրների դեպքում կոնկրետ դեղամիջոցների կիրառում, այլև դեղամիջոցների պատրաստման ընթացակարգային հմտություններ: Ավանդական բժշկական գիտելիքն իրավական տեսանկյունից պաշտպանելու համար անհրաժեշտ է նախևառաջ ձևավորել համապատասխան օրենսդրական հիմքեր: Սակայն ավանդական գիտելիքը պաշտպանող օրենսդրությունները դուրս են դասական մտավոր սեփականության իրավունքի ինստիտուտներից, այդ պատճառով հաճախ անվանվում են sui generis՝ «յուրօրինակ», «միակն իր տեսակի մեջ»: Պատճառն այն է, որ նախ` հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հիմնական պահանջը՝ հեղինակ (հեղինակների խումբ) ունենալու անհրաժեշտությունն ավանդական գիտելիքների դեպքում բացակայում է: Ինչ վերաբերում է ավանդական գիտելիքը դասական արտոնագրային իրավունքի օբյեկտ համարելուն, ապա ավանդական գիտելիքի գլխավոր հատկանիշը՝ ավանդականությունը, սերնդեսերունդ փոխանցվելու հանգամանքը հակադրվում է արտոնագրային իրավունքի օբյեկտի «նորույթ» լինելու պայմանին: Այդ է պատճառը, որ հաճախ ավանդական գիտելիքի իրավական պաշտպանությունն իրականացվում է առանձին օրենսդրություն ձևավորելու միջոցով: Բժշկական ավանդական գիտելիքը և դրանում օգտագործվող գենետիկական պաշարները պաշտպանելու այլ եղանակ է դրանց՝ որպես նախնիների իրավունքի /տեղաբնիկ ժողովուրդների իրավունքի/ մասի ճանաչումը, ըստ որի՝ այս ժողովուրդներն ունեն իրենց պատկանող հողերի վրա գոյություն ունեցող ռեսուրսները տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունք:

     Հիմնաբառեր. ավանդական բժշկական գիտելիք, մտավոր սեփականության sui generis օբյեկտ, էթնոֆարմակոլոգիա, կենսահենություն, նախնիների իրավունքներ /տեղաբնիկ ժողովուրդների իրավունքներ/:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-147