ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄԸ ՈՉ ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Ոչ ապացուցողական բժշկության տարածումը ժամանակակից իրավունքում և բիոէթիկայում առաջ է բերում մարդու ազատ գործելու իրավունքի և ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի երկընտրանքը, քանի որ գիտականորեն չապացուցված միջոցների, մեթոդների կիրառումը հաճախ ուղեկցվում է բուժառուի կողմից տեղեկացված կամ իրազեկված համաձայնության բովանդակային առումով լիակատար բացակայությամբ։ Երբ անձին հստակ չեն ներկայացվում տվյալ միջամտության գիտական հիմնավորվածության աստիճանը և հնարավոր ռիսկերը, խախտվում է նրա ինքնավարության իրավունքը, իսկ ստացված համաձայնությունը կրում է ձևական բնույթ։ Այս ամենի հետևանքով ուղղակի վտանգ է ստեղծվում մարդու ֆիզիկական կամ հոգեկան առողջության համար, որին կարող է անդառնալի վնաս պատճառվել։ Ավելին, ոչ ապացուցողական բժշկությանը դիմելու հիմնական վտանգներից մեկն այն է, որ բուժառուն բաց է թողնում ապացուցողական բժշկության շրջանակներում ժամանակին և արդյունավետ բուժում ստանալու հնարավորությունը, ինչը հաճախ հանգեցնում է հիվանդության բարդացման կամ մահվան։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ այլընտրանքային բուժումն իրականացվում է խոցելի խմբերի նկատմամբ՝ օգտագործելով նրանց հոգեբանական անօգնական վիճակը։ Պետությունն ու առողջապահական համակարգն ունեն պոզիտիվ պարտակա¬ նություն՝ պաշտպանելու մարդուն մոլորեցնող բժշկական գործառույթներից և ապահովելու նրանց անվտանգությունը։ Հետևաբար անձի ազատ գործելու իրավունքը չի կարող բացարձակ լինել։ Աշխատանքի նպատակն է վեր հանել և համակարգված վերլուծության ենթարկել այն իրավական ու բիոէթիկական խնդիրներն ու ռիսկերը, որոնք առաջանում են ոչ ապացուցողական բժշկության կիրառման արդյունքում։ Մասնավորապես, աշխատանքի նպատակն է բացահայտել այն բացասական հետևանքները, որոնք կապված են բուժառուի իրազեկված համաձայնության բովանդակային բացակայության, անձի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը պատճառվող վնասների, ապացուցողական բժշկության միջոցներով ժամանակին բուժում ստանալու հնարավորության բացթողման, ինչպես նաև խոցելի խմբերին մոլորեցնող գործառույթների հետ՝ հիմնավորելու համար պետության կողմից կարգավորող միջամտության անհրաժեշտությունը։
Հիմնաբառեր. ոչ ապացուցողական բժշկություն, ազատ գործելու իրավունք, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք, տեղեկացված համաձայնություն, պետության դրական պարտավորություն, խոցելի խմբեր, բիոէթիկա։
DOI: https://10.59560/18291155-2026.2-144
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: