ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Ամփոփագիր
ՀՀ իրավական համակարգում ներկայումս կան իրավահարաբերություններ, որոնց հանրային կամ մասնավոր բնույթի որոշումը տեսագործնական բարդ խնդիր է: Այս խնդիրը ներկայումս փորձ է արվում հաղթահարել թե՛ օրենսդրական մակարդակում նախաձեռնված փոփոխությունների, թե՛ դատական պրակտիկայում ձևավորված մոտեցումների միջոցով: Հոդվածում քննարկել ենք այս խնդրի հիմքում ընկած բովանդակային գործոնները, անդրադարձել այս համատեքստում կատարված վերջին օրենսդրական փոփոխություններին ու դատական պրակտիկայի վերջին զարգացումներին, ներկայացրել առաջարկներ, որոնք, կարծում ենք, կարող են պայմանավորել որոշակիություն և ունենալ ուղենիշային դեր՝ յուրաքանչյուր դեպքում կասկածելի բնույթ ունեցող իրավահարաբերության էության ճիշտ ընկալման համար:
Հիմնաբառեր. հանրային և մասնավոր իրավահարաբերություններ, տարանջատում, օրենքով սահմանված հանրային գործառույթ, հանրային շահ, հետապնդած նպատակ:
DOI: https://10.59560/18291155-2026.2-104
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: