ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
Ամփոփագիր
30.06.2021 թ․ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) առաջին անգամ նախատեսել է տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցները: Չնայած Օրենսգրքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին կարգավորումներ, հոդվածներ նախատեսված լինելուն՝ այնուամենայնիվ, գործնականում դրանց հետ կապված առաջանում են իրավիճակներ, որոնց պատասխանն Օրենսգիրքը չի սահմանել կամ սահմանել է ոչ միանշանակ:
Նշվածը պայմանավորված է առավելապես հենց այն հանգամանքով, որ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներն Օրենսգրքում սահմանվել են առաջին անգամ. 01.07.1998 թ․ ընդունված, 01.07.2022թ․ ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նշված այլընտրանքային խափանման միջոցները նախատեսված չեն եղել։ Առաջին անգամ նախատեսված խափանման միջոցների պայմաններում, բնական է, որ կարող են առաջանալ գործնականում կիրառության հետ կապված հարցեր, վեր հանվեն օրենսդրական բացեր, խնդիրներ։
Սույն աշխատության շրջանակներում վեր են հանվում նշված խափանման միջոցների հետ կապված, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ հիմնահարցեր, և փորձ է արվում իրավունքի մեկնաբանման իրավահամեմատական, համակարգային, տրամաբանական եղանակների կիրառմամբ հնարավոր պատասխաններ, լուծումներ առաջարկելու նշված հարցերին։ Քննարկվում են վարչական հսկողության՝ ժամկետներով սահմանափակված չլինելու, արդյունավետ վերահսկողության մեխանիզմների բացակայության հանգամանքները, ինչպես նաև տնային կալանքի և վարչական հսկողության իրավաչափության պայմանները վիճարկող նոր և էական փաստարկների առկայության հիմքով դատարան միջնորդություն ներկայացնելու հնարավորության օրենսդրական հիմքերը, այդ առնչությամբ գործնական մոտեցումները։
Հիմնաբառեր. խափանման միջոց, տնային կալանք, վարչական հսկողություն, դատական պաշտպանություն, արդյունավետ վերահսկողություն, համաչափության սկզբունք:
DOI: https://10.59560/18291155-2026.1-84
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: