ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Ամփոփագիր
Հոդվածում համակողմանի ուսումնասիրված են ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հիմնարար իրավունքի խախտման դեպքում ոչ գույքային վնասին առնչվող մի շարք հիմնախնդիրներ:
Ուսումնասիրության արդյունքում ներկայացված առաջարկների համար հետազոտվել են թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատական պրակտիկան, անդրադարձ է կատարվել տեսական իրավական ուսումնասիրությունների մեջ առաջ քաշված մի շարք պնդումների: Ուսումնասիրության նպատակն է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հիմնարար իրավունքի խախտման դեպքում ոչ գույքային վնասի հատուցում ստանալու նախապայմանների, ոչ գույքային վնասի առկայության ապացուցման հետ կապված հիմնահարցերի բացահայտումը, ինչպես նաև ներողության միջոցով ոչ գույքային վնասի հատուցման, իրավաբանական անձի կողմից հատուցում ստանալու հնարավորությունների բացահայտումը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ՝
- ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հիմնարար իրավունքի խախտմամբ կարող է ոչ գույքային վնաս հասցվել նաև իրավաբանական անձանց,
- ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հիմնարար իրավունքի խախտման փաստը կարող է հաստատվել թե՛ նախնական, թե՛ հետագա փուլում,
- վարչական վարույթի կամ դատավարության ընթացքում հիմնարար իրավունքի խախտման փաստի ապացուցման դեպքում պետք է գործի ոչ գույքային վնաս հասցված լինելու կանխավարկածը,
- որպես վարչական մարմնի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցում կարող է պահանջվել ներողություն խնդրել:
Հիմնաբառեր. ոչ իրավաչափ վարչարարություն, ոչ գույքային վնաս, հիմնարար իրավունքներ, բարոյական վնաս, ոչ նյութական վնաս, վարչական իրավունք:
DOI: https://10.59560/18291155-2026.1-301
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: