Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (113) 2024

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Արմեն Հարությունյան

Ամփոփագիր

 Հոդվածը նվիրված է իրավունքի և քաղաքականության փոխգործակցության և հարաբերակցության հիմնահարցերի վերլուծությանը: Ուսումնասիրելով քաղաքականության և իրավունքի փոխգործակցության առանձնահատկությունները՝ փաստվում է, որ այս կարևորագույն երևույթները չեն կարող գործել բացարձակ մեկուսի, բայց միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը գործում է իրեն հատուկ գործիքակազմով: Հետազոտության ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել քաղաքականության և իրավունքի մի շարք նմանություններին և տարբերություններին, որոնց վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ և՛ իրավունքի, և՛ քաղաքականության գործունեությունն ուղղված է պետության ֆունկցիոնալության ապահովմանը:

 Հիմնաբառեր. իրավունք, քաղաքականություն, պետություն, փոխգործակցություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-39