ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈԼԻԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ամփոփագիր
Սույն հոդվածում քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրոպական դատական հաստատությունների գործունեության և փոխգործակցության արդի զարգացումները և դրանց ազդեցությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա։ Եթե Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցությունն էականորեն նպաստել է այդ կազմակերպության չափորոշիչներն ու սկզբունքները, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ՀՀ իրավական համակարգ ներմուծելու ակտիվացմանը, ապա Եվրոպական միության իրավունքի այդ չափորոշիչներն ու սկզբունքները համապատասխան խորությամբ քիչ են ուսումնասիրված։ ԵՄ արդարադատության դատարանի իրավասության ուսումնասիրման ակտուալությունը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի գործունակության վրա ԵՄ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ազդեցության աստիճանի բացահայտմամբ,՝ մանավանդ հաշվի առնելով այնպիսի երևույթներ, որոնք են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների հաստատումը՝ որպես ԵՄ իրավունքի ընդհանուր սկզբունքների աղբյուր, Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտիայի ընդունումը, ինչպես նաև վերջին զարգացումները՝ ԵՄ կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալու իրավական խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ։ ԵՄ արդարադատության դատարանի՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների և ստանդարտների ուսումնասիրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերակցության հիմքերն ու հնարավորությունները կարևորվում են այն պատճառով, որ որպես ԵԽ անդամ երկիր Հայաստանը հայտարարել է նաև Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մասին 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքով։ Վերոգրյալի համատեքստում կարևորվում է ԵԽ և ԵՄ շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների և մեխանիզմների իրավական հիմքերի ուսումնասիրությունը, ՄԻԵԴ և ԵՄԱԴ իրավական կարգավիճակի առանձնահատկությունների ուսումնասիրությունը, և նրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական համակարգի իրավական հիմքերի ձևավորման ու զարգացման վրա։
Հիմնաբառեր. Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ԵՄ արդարադատության դատարան, մարդու իրավունքների պաշտպանության միասնական մեխանիզմներ, ԵՄ արդարադատության դատարանի իրավազորություն, մարդու իրավունքների պաշտպանություն։
DOI: https://10.59560/18291155-2026.3-263
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: