ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Ամփոփագիր
Վարչական իրավունքի սկզբունքներն առանձնահատուկ նշանակություն ունեն վարչական իրավունքի զարգացման գործում, մասնավորապես, դրանք համակարգաստեղծ դեր են կատարում՝ նպաստելով նոր ինստիտուտների ձևավորմանը։ Վարչական իրավունքի սկզբունքների գոյությունը վարչական մարմնին հնարավորություն է տալիս իրականացնելու արդար վարչարարություն, նույնիսկ եթե որևէ հստակ իրավական նորմ առկա չէ, որը կարգավորում է վիճահարույց իրավիճակը։
Հոդվածում քննարկվում է հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքի և վարչական իրավունքի այլ սկզբունքների միջև առկա հարաբերակցությունը՝ վերլուծելով դրանցից յուրաքանչյուրի խախտման հնարավոր հավանականությունը հայեցողական լիազորությունների ոչ իրավաչափ կիրառման պարագայում: Միաժամանակ անդրադարձ է կատարվել վարչական մարմնի կողմից վարչարարության սկզբունքի պահպանմանը, որը, ժամանակակից իրավական զարգացումներին համահունչ, ենթադրում է նաև մարդու հիմնարար իրավունքների և օրինական շահերի ապահովում, ինչպես նաև օրինականության և հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքների փոխգործակցությանը նպաստող երաշխիքներ։
Հոդվածում առանձնացվել են վարչարար գործունեության որակական հատկանիշները՝ կապելով դրանք վարչարար գործունեության ընթացքում վարչական հայեցողության կիրառմամբ ծագած արտաքին և ներքին արգելքների հաղթահարման հետ։ Քննարկվել են նաև վարչարար գործունեության որակական հատկանիշները՝ որպես վարչական հայեցողության կիրառման կարևոր պայման, որոնք տեսական և գործնական նշանակություն ունեն վարչարարության սկզբունքների փոխգործակցության ապահովման հարցում։
Հիմնաբառեր. վարչական իրավունք, սկզբունքներ, վարչական հայեցողություն, լիազորություն։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.4-.68
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: