ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Տեղական ինքնակառավարման սկզբունքները կարևոր նշանակություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության համար՝ ապահովելով ինքնակառավարման իրավունքի իրականացումը:
Որպես ելակետային հիմնարար դրույթներ՝ տեղական ինքնակառավարման սկզբունքները հիմք են հանդիսանում բնակչության կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով համայնքների կառավարման իրավունքի կազմակերպման համար: Ներպետական և եվրոպական սկզբունքների հարաբերակցության արդյունքում տեղական ինքնակառավարման սկզբունքները հանդիսանում են համայնքային նշանակության հանրային հարցերի ինքնուրույն լուծման ուղենիշներ:
Հոդվածը նվիրված է տեղական ինքնակառավարման սկզբունքների և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով նախատեսված սկզբունքների հարաբերակցության հիմնահարցերին:
Հիմնաբառեր. տեղական ինքնակառավարում, սկզբունք, ֆինանսական համահարթեցում, միջհամայնքային համագործակցություն, հրապարակայնություն:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.4-10
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: