Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (114) 2024

ԻՐԱՎԱԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ CONTRA LEGEM ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Արթուր Ղամբարյան

Ամփոփագիր

Աշխատանքի նպատակն է ներկայացնել, թե contra legem իրավունքի զարգացման դոկտրինը իրավաընկալման ո՞ր տիպի պայմաններում է հնարավոր։ Contra legem իրավունքի զարգացման դոկտրինը կիրառման հնարավորություն ունի իրավական ռելյատիվիզմի պայմաններում, երբ իրավաընկալման որևէ տիպ չի բացարձականացվում։ Բնական իրավունքի դոկտրինը պարարտ հող է ստեղծում օրենքին հակառակ իրավունքի զարգացման համար, իսկ կոշտ լեգիզմը բացառում է դատավորի կողմից օրենքին հակառակ իրավունքի զարգացման որևէ դրսևորում։ Contra legem իրավունքի զարգացման դոկտրինը քննարկվում է էքսկլյուզիվ և ինկլյուզիվ իրավաբանական պոզիտիվիզմի տեսանկյունից։ Եզրակացություն է արվում, որ էքսկլյուզիվ իրավաբանական պոզիտիվիզմը որոշակի իրավիճակներում հնարավոր է համարում, որ իրավունքը կարող է զարգանալ օրենքին հակառակ։ Հետխորհրդային ավանդույթների պայմաններում պոզիտիվիստ դատավորը, եթե նույնիսկ փաստացի գործի օրենքին հակառակ, ապա այդ երևույթը քողարկելու նպատակով կօգտագործի «օրենքը շտկող մեկնաբանություն», կամ «օրենքից ողջամիտ բացառություն» ձևակերպումները։ Հոդվածում contra legem իրավունքի զարգացման դոկտրինը մեկնաբանվում է հարաբերական և բացարձակ իմաստներով։

 

Հիմնաբառեր. contra legem, իրավաընկալում, բնական իրավունք, էքսկլյուզիվ պոզիտիվիզմ, ինկլյուզիվ պոզիտիվիզմ, դատարան, լեգիզմ, իրավաբանական ռելյատիվիզմ։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-11