Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԿ ՑԱՆԿԵՐՈՒՄ

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Բացահայտվում են պետական մարմնի՝ օրենքի տեքստում չնախատեսված կամ օրենսդրական փակ ցանկում չներառված լիազորությունը իրավակիրառ պրակտիկայում ճանաչելու թույլատրելիությունը և այդ ճանաչման ստրատեգիաները (հիմնավորումները)։

Իրավակիրառ պրակտիկայում օրենքով չնախատեսված լիազորությունը կարելի է ճանաչել, եթե այդ լիազորությունը աներկբայորեն և անհրաժեշտաբար բխում է պետական մարմնի գործառույթներից և դա պայմանավորված է պետական մարմնի նվազագույն գործառութային գործունակության ապահովելու անհրաժեշտությամբ։

Քննարկվում են օրենքով չնախատեսված լիազորության ճանաչման երեք ստրատեգիական ուղղություններ՝ extra legem իրավունքի զարգացման դոկտրինը, contra legem իրավունքի զարգացման դոկտրինը և իմպլիցիտ լիազորությունների դոկտրինը։ Ներկայացվում են այս ստրատեգիաների բովանդակությունը և նրանց տարբերությունները։

ՀՀ դատական պրակտիկայում հանդիպում են օրենքով չնախատեսված լիազորությունը ճանաչելու դեպքեր։ Ներկայացվում են քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մոտեցումները։

ՀՀ դատական մարմինների՝ օրենքով չնախատեսված լիազորությունը ճանաչելու հիմնավորումների ստրատեգիայի ընտրությունը կա՛մ հստակ չէ, կա՛մ այդ ընտրությունը հետևողական չէ։ ՀՀ դատարանները հիմնավորումների ստրատեգիայի տարբերակման հարցում երբեմն խճճվում են և նույն լիազորության ճանաչման կապակցությամբ վկայակոչում են և՛ extra legem իրավունքի զարգացման դոկտրինը, և՛ օրենքի տարածական մեկնաբանումը։

Հիմնաբառեր. նվազագույն գործառութային գործունակություն, փակ ցանկ, contra legem, extra legem, իմպլիցիտ լիազորություն, թաքնված լիազորություն, էքսպլիցիտիզացիա:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.2-9