ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Սույն հոդվածում քննարկվում են նյութական իմաստով քրեական մեղադրանքի կառուցվածքային տարրերը և քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ դրանց արտացոլման անհրաժեշտությունը: Մեղադրանքը դիտարկվում է որպես երկու հարաբերականորեն ինքնուրույն հիմքերի՝ փաստական և իրավաբանական, միասնություն, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է նկարագրությունից (գնահատականից) և համապատասխան հիմնավորումից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մեղադրանքի փաստականհիմնավորմանը, այսինքն՝ ապացույցների ներկայացմանը և վերլուծությանը, որը մեղադրանքի հիմքի մասին հանգամանորեն տեղեկացվելու մեղադրյալի սահմանադրական իրավունքի իրականացման անհրաժեշտ պայմաններից է:
Հոդվածում փաստվում է, որ քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ ամրագրված մեղադրանքը պետք է ունենա ոչ միայն փաստական նկարագրություն և իրավական գնահատական, այլև դրանց համապատասխան հիմնավորում՝ տվյալ դատավարական փուլի համար թույլատրելի քանակով ու խորությամբ: Այս պահանջի իրավական հիմքերը բացահայտվում են սահմանադրական (որոշումների պատճառաբանվածություն, մեղադրանքի հիմքի մասին տեղեկացվելու իրավունք) և քրեադատավարական (ՀՀ ՔրԴՕ-ի համապատասխան նորմեր) մակարդակներով: Հեղինակը նաև ուսումնասիրում է ապացույցներ վկայակոչելու սահմանափակումներ: Հիմնաբառեր. մեղադրանքի կառուցվածք, մեղադրանքի փաստական հիմք, մեղադրանքի փաստական նկարագրություն, մեղադրանքի փաստական հիմնավորում, մեղադրանքի իրավաբանական հիմք, արարքի իրավական գնահատական, քրեական հետապնդում հարուցելու որոշում, ապացույցներ վկայակոչելու պահանջ, պատճառաբանվածություն, մեղադրանքի հիմքի մասին տեղեկացվելու իրավունք։
Հիմնաբառեր. մեղադրանքի կառուցվածք, մեղադրանքի փաստական հիմք, մեղադրանքի փաստական նկարագրություն, մեղադրանքի փաստական հիմնավորում, մեղադրանքի իրավաբանական հիմք, արարքի իրավական գնահատական, քրեական հետապնդում հարուցելու որոշում, ապացույցներ վկայակոչելու պահանջ, պատճառաբանվածություն, մեղադրանքի հիմքի մասին տեղեկացվելու իրավունք։
DOI: https://10.59560/18291155-2025.4-13
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: