ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼԸ (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)
Ամփոփագիր
Սույն հոդվածում համակողմանիորեն վերլուծվում է քրեական հետապնդման հարուցման ինստիտուտի էվոլյուցիան, դրա տեսական հիմքերը և գործնական իրացման հարցերը։ Հեղինակը տարանջատում է քրեական հետապնդման հարուցման սահմանադրական և դատավարական ընկալումները, մանրամասնում ֆորմալ (պաշտոնական) և փաստացի (բովանդակային) հետապնդման հայեցակարգերը։
Հատուկ ուշադրություն է դարձվում ձերբակալումը որպես ակնառու փաստացի հետապնդման ակտ դիտարկելու հարցին և դրանից բխող խնդրին, երբ ձերբակալված անձի նկատմամբ պաշտոնական հետապնդում չհարուցելու պայմաններում նա անորոշ ժամկետով թողնվում է «կասկածի տակ»։ Որպես այս խնդրի լուծում, հոդվածում հիմնավորվում է այն տեսակետը, որ քրեական հետապնդման ժամկետների հաշվարկը պետք է սկսվի փաստացի հետապնդման, մասնավորապես՝ ձերբակալման պահից, ինչը կապահովի անձի իրավունքների պաշտպանությունը և կկանխի քրեական հետապնդման ժամկետի վերաբերյալ օրենքի դրույթների շրջանցումը։
Հիմնաբառեր. քրեական հետապնդում հարուցել, պաշտոնական հետապնդում, փաստացի (բովանդակային) հետապնդում, դատախազ, ակնառու փաստացի քրեական հետապնդում, ոչ ակնառու փաստացի քրեական հետապնդում, ձերբակալում, կասկածի տակ թողնել, քրեական հետապնդման ժամկետ, ժամկետի հաշվարկի սկիզբ։
DOI: https://10.59560/18291155-2026.1-11
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: